Կիևի բնակիչները կարող են քշել Ուկրաինայի կառավարությունը էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով Politico. Եվրոպացի առաջնորդների՝ Պուտինի հետ երկխոսություն հաստատելու փորձը պառակտում է առաջացրել դաշնակիցների շրջանում Աբու Դաբիի բանակցությունները կանցկացվեն առանց Եվրոպայի. Կրեմլ Ռուբիո. Վաշինգտոնը դեռևս համաձայնության չի եկել եվրոպական նոր անվտանգության ճարտարապետության շուրջ Թուրքիայի հետախուզության ղեկավար. Ծրագրվում է Վենսի և Ռեզայիի հանդիպումը ԱՍՈՒԼԻՍ․ ԲԱՆԿԱՅԻՆ ՍԱՐԴՈՍՏԱՅՆ, ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ, Ո՞վ է հյուսում, Ո՞վ է զոհ դառնում, Ո՞վ է պատասխան տալու Այս ուղղությամբ ներկայումս աշխատում եմ Հունգարիայից և Նիդերլանդներից. Հայկ Դերզյան Թուրքիայում հայկական եկեղեցու կողքին մզկիթ է կառուցվում Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան Ազգը ռեզինից չէ, ինչպես եւ Երեւանի փողոցները. Քաղաքապետարանը կրկին ձախողեց

Թուրքիայում հայկական եկեղեցու կողքին մզկիթ է կառուցվում

Թուրքիայի Բաթման նահանգի Սասուն շրջանում՝ Մարաթուկ լեռան գագաթին գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին վերանորոգվել է և բացվել զբոսաշրջիկների այցելությունների համար, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Հատկանշական է, որ եկեղեցու անմիջական հարևանությամբ մզկիթ է կառուցվում, որի հանձնարարականը տրվել է նահանգապետի կողմից։

Բաթմանի մշակույթի և զբոսաշրջության վարչության ղեկավար Մեհմեթ Իհսան Ասլանլըն հայտնել է, որ պատմական աղբյուրների համաձայն՝ հայկական հիշյալ եկեղեցին կառուցվել է 4-5-րդ դարերում և ունի կարևոր նշանակություն հայ քրիստոնյաների համար։

Մեհմեթ Իհսանը տեղեկացնում է, որ թեև եկեղեցու պաշտոնական բացումը դեռ չի կայացել, բայց արդեն բամզաթիվ զբոսաշրջային խմբեր Հայաստանից այցելում են այդ եկեղեցի։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ