Շեքսպիրի ստեղծագործությունները ժամանակակից թատրոնում․ քննարկում Երևանում Իրանը եղել եւ մնում է «Թրամփի ուղու» կատաղի հակառակորդը Տեսնես իրականում «հարիֆ-հարիֆ» ում «ոտքերն է ընկել» Ալենը Սպերցյանը թեև չի խաղալու, բայց միացել է հավաքականին Այսօրվա անցողիկ մարդկանց ավարտն ասա լավ լինի․ Իսրայել Հակոբկոխյան «Ռուսների հետ դժվար է». Զելենսկին արդեն սկսել է տրտնջալ Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրից հետո Վարոս Սիմոնյանը՝ կոնտրաֆակտերի գորշ համակարգո՞ղ Էդմոն Մարուքյանը հավանաբար դիտումների կարիք ունի․ Կարապետ Պողոսյան Հելոուինի պախմելից հլա դուրս չէր եկել, դրա համար գցեց ոտքին․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Տաքսի, տաքսի, իմ յարին էլ մի հասի

Մխիթարյանը սառնասրտությամբ ղեկավարեց թիմի խաղը հանդիպման վերջնամասում.Eurosport

Սպորտ

Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Կոմոյի» նկատմամբ։ Հանդիպումից հետո իտալական առաջատար մարզական պարբերականները գնահատել են «ներաձուրիների» ֆուտբոլիստների, այդ թվում՝  Հենրիխ Մխիթարյանի խաղը։

Հայ կիսապաշտպանը հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանից և խաղադաշտ է դուրս եկել 73-րդ րոպեին՝ փոխարինելով Պյոտր Զելինսկուն։ 

Իտալական մամուլը միաձայն դրական է գնահատել Մխիթարյանի գործողությունները.

Eurosport (6 միավոր). «Խաղադաշտ դուրս գալով՝ նա մեծ հստակությամբ և սառնասրտությամբ ղեկավարեց թիմի խաղը հանդիպման վերջնամասում»։

Sky Sport (6 միավոր). Հեռուստաընկերության մեկնաբան Ֆեդերիկո Ձանկանը ևս 6 բալով է գնահատել հայ կիսապաշտպանի ելույթը։

Tuttomercatoweb և CalcioNews24 (6 միավոր). Պարբերականներն ընդգծել են, որ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել կենտրոնական գոտում գնդակի վերահսկողությունն ուժեղացնելու համար և լիովին կատարել է իր առջև դրված առաջադրանքը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ