Շեքսպիրի ստեղծագործությունները ժամանակակից թատրոնում․ քննարկում Երևանում Իրանը եղել եւ մնում է «Թրամփի ուղու» կատաղի հակառակորդը Տեսնես իրականում «հարիֆ-հարիֆ» ում «ոտքերն է ընկել» Ալենը Սպերցյանը թեև չի խաղալու, բայց միացել է հավաքականին Այսօրվա անցողիկ մարդկանց ավարտն ասա լավ լինի․ Իսրայել Հակոբկոխյան «Ռուսների հետ դժվար է». Զելենսկին արդեն սկսել է տրտնջալ Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրից հետո Վարոս Սիմոնյանը՝ կոնտրաֆակտերի գորշ համակարգո՞ղ Էդմոն Մարուքյանը հավանաբար դիտումների կարիք ունի․ Կարապետ Պողոսյան Հելոուինի պախմելից հլա դուրս չէր եկել, դրա համար գցեց ոտքին․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Տաքսի, տաքսի, իմ յարին էլ մի հասի

Վահան Բիչախչյանը` Հայաստանի հավաքականին չմիանալու պատճառների մասին

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և Վարշավայի «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը սոցիալական ցանցերում հանդես է եկել հայտարարությամբ՝ պարզաբանելով, թե ինչու չի միացել ազգային ընտրանուն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին երկու հանդիպումների համար։

«Շատ եմ ցավում, որ Ազգերի լիգայի վերջին 2 խաղերին իմ հավաքականի կազմում չեմ: Վնասվածքիցս հետո նոր եմ վերադարձել խաղադաշտ և դեռ գտնվում եմ մարզավիճակս լիարժեք վերականգնելու փուլում: Այս ընթացքում ինձ համար շատ կարևոր է աստիճանաբար վերադառնալ խաղային ռիթմին, ճիշտ բաշխել ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու խուսափել շտապողականությունից՝ հատկապես հաշվի առնելով, որ վնասվածքս կրկնվել էր:

Ակումբում խաղաժամանակս աստիճանաբար ավելացնելով՝ նպատակ ունեմ վերականգնելու անհրաժեշտ ֆիզիկական պատրաստվածությունս և գարնանային հատվածին մոտենալ լիարժեք մարզավիճակով, որպեսզի կարողանամ ամբողջ ուժով օգնել մեր ազգային հավաքականին: Մաղթում եմ մեր տղաներին հաջողություն առաջիկա խաղերում և վստահ եմ, որ նրանք կանեն առավելագույնը՝ մեր երկրպագուներին ուրախացնելու համար: Հոգով և սրտով միշտ հավաքականի հետ եմ: Կհանդիպենք շուտով»,- գրել է հայ կիսապաշտպանը։

Հավելենք, որ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի եզրափակիչ տուրերում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 12-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Կիպրոսի ընտրանուն, իսկ նոյեմբերի 15-ին Ռիգայում կհյուրընկալվի Լատվիային։ 4-րդ տուրից հետո խմբի մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է Չեռնոգորիան, Կիպրոսն ունի 7, Հայաստանը՝ 4, իսկ Լատվիան՝ 1 միավոր

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ