«Իզմիրլյան» բկ-ի անոթային բաժանմունքը նոր ղեկավար ունի «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին Նոյեմբերի 10. Օրվա խոսք Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք. Ինչ է հանձնարարել Փաշինյանը Կիմ Չեն Ինի արձագանքն իր անսովոր կիսանդրին դիտելիս ԱՄՆ հանրապետականները պատրաստվում են քվեարկել Պենտագոնի ղեկավարի իմպիչմենտի օգտին «Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի նոր փուլ ենք մտնում «Իրավունք». Ինչ նոր սյուրպրիզներ են սպասվում ԱԺ-ում «Փաստ». Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ «Ժողովուրդ». Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը

Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար 2027 թվականի բյուջեով նախատեսվել է 2 միլիարդ դրամ

Տնտեսություն

Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 2 մլրդ դրամ։ Եթե աշխատանքներն ընթանան նախատեսվածից արագ, ֆինանսավորումը կավելացվի։

 

Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

 

Նրա խոսքով՝ Կառավարությունը Երևանի քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն ունի, որ «Աջափնյակ» կայաւրանի շինարարական աշխատանքների ծավալների կամ ընթացքի արագացման դեպքում լրացուցիչ միջոցներ կհատկացվեն։

 

«Մեր կարծիքով՝ հաջորդ տարվա համար 2 մլրդ դրամից ավելի նախատեսելը իրատեսական չէր լինի։ Այդ գումարը հատկացրել ենք այն հաշվարկով, որ եթե հաջողություն ունենանք, և աշխատանքները նախատեսվածից ավելի արագ ընթանան, լրացուցիչ գումարներ կավելացնենք»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ առանձին ծրագրերով միջոցներ են նախատեսվում նաև մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման և զարգացման համար։

 

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Երևանի մետրոպոլիտենը պետական ենթակառուցվածք է, որը կառավարման նպատակով հանձնված է Երևանի քաղաքապետարանին, իսկ Կառավարությունը նաև սուբսիդավորում է ուղևորափոխադրումները։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ