Վազգեն Սարգսյանի սպանությունը հրաշք անվանողը՝ ՔԿՀ-ների հոգեւոր պատասխանատո՞ւ
Թեմա«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» հակաեկեղեցական տխրահռչակ շարժման առաջնորդ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ (կարգալույծ նախկին Հայր Կորյունը)
նշանակել է քրեակատարողական հիմնարկների հոգեւորական։ Այս մասին լուրը հայտնել է մեկ այլ կարգալույծ հոգեւորական Ստեփան Ասատրյանը (նախկին Տեր Արամը)՝ եկեղեցում հերթական կեղծ արարողության ժամանակ։
«Ի դեպ, այս նախկին հոգեւորական կոչեցյալը՝ նույն այն «Նոր Հայաստան Նոր Հայրապետ» տխրահռչակ շարժման առաջնորդն է, որը 2018-ին ասում էր, թե Վազգեն Սարգստանի սպանությունը, հոկտեմբերի 27-ը՝ հրաշք էր եւ Աստծո պատիժը Վազգենին, իսկ նրա մասին խոսելիս, Փաշինյանն ու իր թիմը երդվում էին, թե հետը կապ չունեն։ Այսօր պարզվում է որ լավ էլ կապը կա եւ որ այժմ էլ Վազգեն Սարգսյանի սպանությունը հրաշք անվանողը, Փաշինյանի հովանավորությամբ նշանակվել է ՔԿՀ-ների հոգեւորական։ Այսքանից հետո ինձ երկու հարց է հուզում․ ի՞նչ է անելու սրանից հետո Վազգեն Սարգսյանի անարժան եղբայր Արամ Սարգսյանը։ Էլի՞ է սատարելու Նիկոլի քաղաքականությունն ու փորձելու մաքրել նրա կեղտերը, թե՝ ոչ։ Մեր ընդդիմադիր դաշտի երեւելիները, սկսելո՞ւ են գործել ու լրատվամիջոցներով մարդկանց ներկայացնել, թե ով ով էր, թե երեկ, մեկ-երկու կամ յոթ-ութ տարի առաջ, ով ինչ էր ասում, ով ինչ էր անում, որ այսօր մոռացվում է», - հարց է բարձրացնում հասարակական գործիչ, քաղակտիվիստ ՀԱՅԿ ԿԻՍԱԲԼՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

