Անգամ սպորտում՝ եկան, տեսան ու ավերեցին․․․
ՍպորտԾանրամարտի Հայաստանի հավաքականը ձախողել է Չինաստանի Նինբո քաղաքում ավարտված 2026 թվականի աշխարհի առաջնությունը։ 12 մարզիկով (8 տղամարդ, 4 կին) մրցավայր մեկնած թիմը ամբողջ առաջնության ընթացքում կարողացել է նվաճել երկամարտի ընդամենը մեկ բրոնզե մեդալ։ Նման ձախողում Հայաստանի հավաքականը դեռեւս չի ունեցել:
Ի դեպ, մարզիկների մեջ է եղել նաեւ 2025 թվականի աշխարհի չեմպիոն, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը, ով նվաճել է բրոնզե մեդալ: Դա եղել է հավաքականի միակ մեդալը: Ինչպես նշել է հենց ինքը՝ Լալայանը, նման արդյունքի պատճառը եղել է այն, որ որոշ խնդիրների պատճառով նա շուրջ երկու ամիս չի մարզվել եւ չի հասցրել լավագույն մարզավիճակում գտնվել:
Սա եղել է հայկական ծանրամարտի տապալումը, որն անտարբեր չի թողել թե՛ հասարակությանը, թե՛ վերլուծաբաններին եւ թե՛ սպորտասերներին։
Ինչո՞ւմն է խնդիրը, ինչու ստացվեց այնպես, որ հենց 2025 թվականին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արայիկ Հարութունյանը, տարիներ ի վեր աշխարհում իր հաղթանակներով փայլող տվյալ սպորտաձեւն անմիջապես ձախողվեց:
Իրականում միայն սա չէ, որ տարօրինակ է: Հարց է ծագում՝ այժմ նաեւ ՔՊ-ական պատգամավոր Արայիկ Հարութունյանը, որքանո՞վ է տիրապետում ծանրամարտի սպորտաձեւին, որքանո՞վ գիտի դրա նրբությունները: Ակնհայտ է, որ որպես ֆեդերացիայի գործող նախագահ, հենց նրա ղեկավարման օրոք է հավաքականը գրանցել վերջին տարիների վատթարագույն արդյունքը՝ ընդամենը 1 երկամարտի մեդալ։
Քննադատները շեշտում են, որ ֆեդերացիայի ղեկավարությունը չի կարողացել ապահովել թիմի կայունությունն ու պատշաճ հոգեբանական վիճակը մրցաշարից առաջ, ինչպես նաեւ թույլ է տվել մարզչական կազմի կտրուկ փոփոխություններ։
Ստացվում է, որ անգամ սպորտում՝ եկան, տեսան ու ավերեցին: Բայց այսքանից հետո դեռ սպորտային պաշտոնյաները փորձում են փիառով եւ կազմակերպչական հաջողություններով ծածկել բուն մարզական ձախողումը։
Ապարդյուն մի՛ ջանացեք, պարոնայք սպորտից կիլոմետրերով հեռու ատենակալներ, քանի որ Հայաստանի հավաքականը՝ մեր սպորտի գլխավոր հույսը, տապալվել է, չեմպիոնները պարտվել են, նրանց մարզավիճակը եղել է վատ, իսկ ներսում՝ անառողջ մթնոլորտ։ Դե հիմա գնացեք ու ձեր չստացված փիառը ինքերդ ծածանեք:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
