Այլ անձի հետ ինտիմ կյանքի վերաբերյալ տեսանյութ է հանրայնացրել, սպшնել է 3 անձի, ինքնшսպшնությшն հասցնելու փորձ արել Ու՞մ համար է միայն բանկային սեվ ցուցակը գործում․ Վերաբացվում է Օֆշորային սկանդալը․ Հայտնի փաստաբանը բացահայտումներ է անում Փաստաբան Լևոն Բաղդասարյանը բացահայտումներ է անում. ՈՒՂԻՂ Կալանավայրում սրտի կանգից մաhացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը Անգամ սպորտում՝ եկան, տեսան ու ավերեցին․․․ Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը «Իզմիրլյան» բկ-ի անոթային բաժանմունքը նոր ղեկավար ունի «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին Նոյեմբերի 10. Օրվա խոսք Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք. Ինչ է հանձնարարել Փաշինյանը

Այլ անձի հետ ինտիմ կյանքի վերաբերյալ տեսանյութ է հանրայնացրել, սպшնել է 3 անձի, ինքնшսպшնությшն հասցնելու փորձ արել

Քրեական

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 3 անձի սպանության, անձին 2 անգամ ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

«Մասնավորապես՝ նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի ընթացքում Է.Ն.-ն օգտագործելով Մ.Բ.-ի հետ ունեցած ինտիմ կյանքի վերաբերյալ տեսագրությունը, նրանից պահանջել է 500 հզր ՀՀ դրամ՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում Մ.Բ.-ին արատավորող տեսագրությունը տարածել վերջինիս բարեկամների շրջանում և սոցիալական ցանցերում:

Այնուհետև, 2025 թվականի ընթացքում Է.Ն.-ն Մ.Բ.-ի մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկություններ պարունակող պոռնոգրաֆիկ բնույթի տեսագրությունն առանց վերջինիս համաձայնության «WhatsApp» հավելվածի միջոցով փոխանցել է Հ.Բ.-ին՝ այս հասանելի դարձնելով այլ անձանց: Վերոգրյալ գործողությունների հետևանքով Մ.Բ.-ն երկու անգամ կատարել է ինքնասպանության փորձ:

Բացի այդ, 2026 թվականի մայիսի 26-ին Է.Ն.-ն որսորդական հրազենով գերեզմանատան տարածքում հետապնդել է իր հետ վիճաբանած համագյուղացուն՝ կրակոցներ արձակելով նրա ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

Համագյուղացուն սպանելուց հետո Է.Ն.-ն վերադարձել է ավտոմեքենայի մոտ և փորձել մոր հետ միասին հեռանալ դեպքի վայրից, սակայն այդ պահին այնտեղ են եկել սպանվածի եղբայրը և հայրը, որոնց նույնպես սպանել է՝ արձակելով բազմաթիվ կրակոցներ:

Բաց այդ, քրեական վարույթի նախաքննության ընթացքում Է.Ն.-ի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք: 

Է.Բ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (3 դրվագ), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը), 258-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով (շորթումը), 204-րդ հոդվածի 2-րդ մասով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը), 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելու փորձը):

Վերջինս կալանավորվել է»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ