ՀԱՊԿ առաջնորդները կքննարկեն Հայաստանին պարտքի պատճառով ձայնի իրավունքից զրկելու հարցը․ Լավրով Անկախության հռչակագրի նկատմամբ սերը պետք է ավելի մեծ լինի, քան Նիկոլից վախերը. Շարմազանով Այլ անձի հետ ինտիմ կյանքի վերաբերյալ տեսանյութ է հանրայնացրել, սպшնել է 3 անձի, ինքնшսպшնությшն հասցնելու փորձ արել Ու՞մ համար է միայն բանկային սեվ ցուցակը գործում․ Վերաբացվում է Օֆշորային սկանդալը․ Հայտնի փաստաբանը բացահայտումներ է անում Փաստաբան Լևոն Բաղդասարյանը բացահայտումներ է անում. ՈՒՂԻՂ Կալանավայրում սրտի կանգից մաhացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը Անգամ սպորտում՝ եկան, տեսան ու ավերեցին․․․ Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը «Իզմիրլյան» բկ-ի անոթային բաժանմունքը նոր ղեկավար ունի «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին

«Զանգեզուրի միջանցքում» սկսվում են տեխնիկական աշխատանքները․ Hurriyet

Թուրքական մերձիշխանական «Hurriyet» լրատվական կայքում հրապարակվել է «Զանգեզուրի միջանցքում սկսվում են տեխնիկական աշխատանքները» վերնագրով նյութ, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Նշվել է, որ ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծվել են եռակողմ տեխնիկական աշխատանքային խմբեր՝ «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղին» (TRIPP) իրականացնելու համար, որը նախատեսվում է կապել Ադրբեջանը Նախիջևանի հետ՝ անցնելով Հայաստանի տարածքով։

ԱՄՆ-ի, Ադրբեջանի ու Հայաստանի պաշտոնյաներից և տեխնիկական փորձագետներից կազմված խմբերն առաջին փուլում կենտրոնանալու են տրանսպորտային և էլեկտրահաղորդման գծերի վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ 2025-ի օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրի համաձայն՝ նախագիծը նպատակ ունի Նախիջևանի միջոցով Ադրբեջանը Թուրքիային միացնել մոտ 43 կիլոմետրանոց երթուղիով, որը նախկինում հայտնի էր որպես «Զանգեզուրի միջանցք» անվամբ:

Նախատեսվում է, որ նախագծի շինարարությունը, որն ընդգրկում է երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ, էներգետիկ ու թվային ենթակառուցվածքներ, կմեկնարկի 2027-ին։ Նախագծի մշակման և կառավարման համար պատասխանատու ընկերությունում ԱՄՆ-ին կպատկանի բաժնեմասերի 74%-ը, իսկ Հայաստանին՝ 26%-ը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ