Ավարտվել են Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ Ուրալօղլու
ՏնտեսությունԹուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Հայաստանի հետ երկաթուղային և ավտոճանապարհային սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքներն ավարտված են։
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ի թուրքական գրասենյակը, նախարարը լրագրողներին տեղեկացրել է, որ այդ հարցը քննարկել է իր հայ գործընկերոջ հետ։
Ըստ նրա՝ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են ինչպես երկաթուղային, այնպես էլ Ալիջանի ճանապարհային սահմանային անցակետերի բացման համար։
Ուրալօղլուն նշել է, որ եթե համաձայնություն ձեռք բերվի՝ հաշվի առնելով Ադրբեջանի համար կարևոր հարցերը, ապա, ըստ նրա, գործընթացը երկար ժամանակ չի պահանջի։
Նախարարը հույս է հայտնել, որ սահմանային անցակետերը կբացվեն մոտ ժամանակներս։
