Նոր զգուշացում Կիեվին. ռուսների հարվածները երկրաշարժեր են հիշեցրել «ԽՍՀՄ–2» կոչված սխեման որքանո՞վ է իրատեսական Ես վերջացած եմ․Սերժ Ավետիքյանը՝ Գորբաչովի կերպարի եւ Միտերանի հետ հանդիպման մասին Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը մահացել է Ապօրինության դեմ պայքար, թե՞ սոցիալական հարված Մեծ տհաճություն զգացի, որ նման բան է հայտնվում համացանցում․ Աբգարյան ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածե՞լ Աննա Հակոբյանի տեսանյութը․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Էվերեստը Հայաստան է եւ վերջ Մոսկվան Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալը Նիկոլի «գրպանը գցեց»

Էջմիածնում դպրոցական աղջիկները դանակահարել են իրար

Քրեական

Մեզ պատմեցին, որ Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ երկու ավագ դպրոցում նոյեմբերի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել: 10-րդ դասարանի աշակերտուհու և իր ընկերուհու վեճն ավարտվել է դանակահարությամբ: Մեր աղբյուրի խոսքով` երկու ընկերուհիները սիրահարված են նույն տղային, աղջիկներից մեկը որոշել է մրցակցին պատժել եւ դանակահարել է նրան:

Վաղարշապատի թիվ երկու դպրոցի տնօրեն Ալվարդ Հայրապետյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը: Ասաց, որ դանակահարվողն է եղել իրենց դպրոցի սանը, իսկ դանակահարողին ինքը չի ճանաչում. «Աղջիկներից մեկը, ով մեր դպրոցի աշակերտուհին է, դպրոցից դուրս է եկել, որպեսզի ընկերուհուն հրաժեշտ տա, ընկերուհին մեր դպրոցից չէ: Գրկախառնության ընթացքում ծակող գործիքով նա հարվածել է մեր աշակերտուհուն, չգիտեմ` դանակ է եղել, թե այլ առարկա: Ոստիկանություն ենք դիմել, ընթացք է տրվել, աշակերտուհու վիճակը լավ է, նրան բուժօգնություն է ցուցաբերվել, ոչ մի վտանգավոր բան հիմա չկա»:

Ոստիկանությունից էլ մեզ հետ զրույցում կատարվածի վերաբերյալ հաղորդեցին. «Նոյեմբերի 9-ին ժամը 11:40 Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա մի աղջիկ վնասվածք է ստացել: Նախնական տեղեկություններով` երկու ընկերուհիների միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում 15 տարեկան աղջիկը կտրող-ծակող գործիքով վնասվածք է պատճառել ընկերուհուն: Բաժնի ծառայողները պարզել են վնասվածք պատճառած աղջկա ինքնությունը, ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու համար»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ