Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Էրեբունում
ՀասարակությունՔաղաքապետարանից հայտնում են՝ նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում։
Մասնավորապես` Այվազովսկու փողոցում գործող լուսացույցի աջ ուղղության լրացուցիչ սեկցիայի կանաչ ազդանշանը կլինի մշտապես միացված, իսկ Այվազովսկու փողոցից դեպի Պոդգորիցայի փողոց աջ շրջադարձ կատարող փոխադրամիջոցների վարորդների համար կտեղադրվի տեղեկատու լուսային սեկցիա:
Միաժամանակ Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների` կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ