Նյու Յորքում շենք է փլուզվել, փրկարարները փնտրում են փլատակների տակ մնացած մարդկանց (Տեսանյութ) ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրում է առաջարկել Եվրոպայի հետ նոր անվտանգության համաձայնագիր «Հրապարակ». Իշխող թիմում կարծում են, որ ամեն ինչ պետք է անել, որ ընդդիմությունը կողմ քվեարկի սահմանադրության «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի՝ Երևանի քաղաքապետի ՔՊ թեկնածու դառնալու հեռանկարը կարծես թե սպառվեց «Փաստ». Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար Ֆրանսիան վախենում է Ռուսաստանի հետ միջուկային պատերազմից՝ գերմանական հեռահար հրթիռների պատճառով. Financial Times «Ժողովուրդ». Սահմանադրության շուրջ իշխանության ծրագրերը թևակոխում են նոր փուլ «Փաստ». Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք» Կիեւն այս գիշեր հզոր հրթիռային հարձակման է ենթարկվել Զելենսկի. ԱՄՆ-ն պահանջում է Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը Դոնբասից

Ռուսական ռազմական հետախուզության ղեկավարն անսպասելի այցելել է Իսրայել

Միջազգային

ԻՀՊԿ–ին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է ռուսական ռազմական հետախուզության (ԳՌՈՒ) ղեկավարի Իսրայել անսպասելի այցի մասին:

ԳՌՈՒ–ի ղեկավար Կոստյուկովը այցելել է Թել Ավիվ, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել: Այնուհետև նա մեկնել է Դուբայ: Կոստյուկովը մինչ այդ նաև հանդիպել է Ռեզաեիի հետ Կրեմլում:

Միևնույն ժամանակ, իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են Բեն Գուրիոնի օդանավակայանում վայրէջք կատարած խորհրդավոր ռուսական ինքնաթիռի մասին: Մանրամասներին ծանոթ աղբյուրը իսրայելական Kan հեռուստաալիքին ասել է, որ ինքնաթիռում եղել են բարձրաստիճան ռուս պաշտոնյաներ:

Հնարավոր է, որ Իսրայելում վայրէջքը կանգառ է եղել Աբու Դաբիի ճանապարհին, որտեղ ԱՄՆ-ն կանցկացնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններ, իսկ Կոստըյուկովը ռուսական բանակցային խմբի կազմում է:

Նոր պատերազմի սպասմանն ընդառաջ` Ռուսաստանն ինտենսիվ բանակցություններ է վարում բոլոր կողմերի հետ: Սովորաբար այս մակարդակի դիվանագիտական ​​​​շփումները իրականացվում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջոցով, այդ թվում՝ Սերգեյ Լավրովի անմիջական մասնակցությամբ: Այնուամենայնիվ, ռազմական հետախուզության ղեկավարի արտասահմանյան այցը, հատկապես զինված հակամարտության համատեքստում, առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում և կարող է ցույց տալ քննարկվող հարցերի նշանակությունը:

Ըստ երևույթին, այս անգամ սպասվող պատերազմը կարող է ավելի դաժան լինել, իսկ միջուկային սպառնալիքները կարող են վերահսկողությունից դուրս գալ։ Հնարավոր է՝ սա է բացատրում շտապ հանդիպումների և փակ դռների հետևում ընթացող բանակցությունների ինտենսիվությունը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ