Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել նաեւ Ուկրաինայի սննդի արդյունաբերության օբյեկտներին. Ուկրաինական ԳՌՈՒ
ՄիջազգայինՈւկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության տվյալներով՝ Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել Ուկրաինայի սննդի արդյունաբերությանը՝ տնտեսությանը վնաս հասցնելու համար։
Սպառնալիքի տակ են ինչպես ուկրաինական, այնպես էլ արտասահմանյան ձեռնարկությունները։ Ուկրաինական հետախուզական աղբյուրների տվյալներով՝ նախատեսվում են հարձակումներ հացահատիկի եւ գյուղատնտեսական այլ պահեստների, ձեթի մամլիչների, կաթնամթերքի, մսի վերամշակման գործարանների և թռչնաբուծական ֆերմաների վրա։
Հարձակումների նպատակն է վնասել Ուկրաինայի տնտեսությանը, խաթարել պարենային անվտանգությունը և նվազեցնել արտարժույթի եկամուտները։
Ավելին, Մոսկվան ձգտում է ամրապնդել ռուսական գյուղատնտեսական արտահանման դիրքերը Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի շուկաներում։