«Ժողովուրդ». Իրինա Մկրտչյանը պաշտոնը չի լքի Իրանից Հայաստանին մատակարարված Majid AD-08 զենիթահրթիռային համակարգը նկատվել է զորավարժությունների ժամանակ (Տեսանյութ) «Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն» «Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել Փաշինյանը «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը ՔՊ-ում զայրույթ է առաջացրել Տեսախցիկը ֆիքսել է ռուսական հարվածի պահը հերթական էներգետիկ օբյեկտին (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքիա Ռուսական ռազմական հետախուզության ղեկավարն անսպասելի այցելել է Իսրայել ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Շեքսպիրի ստեղծագործությունները ժամանակակից թատրոնում․ քննարկում Երևանում

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը ՔՊ-ում զայրույթ է առաջացրել

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ նոյեմբերի 3-ի հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ ՔՊ-ի ներսում 2028 թվականի Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ մրցակցություն է հասունանում Տիգրան Ավինյանի և Ալեն Սիմոնյանի միջև։

Երեկ Տիգրան Ավինյանին ուղղված հայտնի քննադատությունից հետո Սիմոնյանը կիսվեց տեսանյութով՝ փաստացի հանրայնացնելով ու ավելի տարածելով քաղաքապետի հասցեին հնչած քննադատությունը։ Այս քայլը, ՔՊ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, միանշանակ չի ընդունվել նույնիսկ կուսակցության ներսում. Ալեն Սիմոնյանի պահվածքը նյարդայնացրել, ոմանց մոտ էլ խիստ դժգոհություն է հարուցել, իսկ նրա քայլը ներքաղաքական մրցակցության համատեքստում ընկալվել է, մեղմ ասած, ոչ թիմային։

Ավելին՝ կուսակցական շրջանակներում նույնիսկ հեգնել են, որ եթե սկսեն Ալեն Սիմոնյանի թերությունների մասին խոսող գրառումներով ու եթերներով կիսվել ու տարածել, ապա վերջինս ամենօրյա դեպրեսիա կապրի, քանզի ծանր բացահայտումներ կլինեն։

Թերևս այս պատճառով է, որ տեսանյութը տարածելուց հետո ԱԽՔ Ալեն Սիմոնյանը երկու ուղիղ եթեր է ունեցել՝ փորձելով բացատրել իր քայլը և ափսոսանք հայտնել, որ արձագանքները սպասված չէին։ Ստացվում է՝ մեկ տեսանյութի տարածումը վերածվել է մի ամբողջ ներքաղաքական բացատրական արշավի։ Իսկ Ալեն Սիմոնյանի պահվածքը կարող է քննարկվել կուսակցության առաջիկա նիստերից մեկում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ