ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է Նյու Յորքում շենք է փլուզվել, փրկարարները փնտրում են փլատակների տակ մնացած մարդկանց (Տեսանյութ) ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրում է առաջարկել Եվրոպայի հետ նոր անվտանգության համաձայնագիր «Հրապարակ». Իշխող թիմում կարծում են, որ ամեն ինչ պետք է անել, որ ընդդիմությունը կողմ քվեարկի սահմանադրության «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի՝ Երևանի քաղաքապետի ՔՊ թեկնածու դառնալու հեռանկարը կարծես թե սպառվեց

Ո՞վ կղեկավարի Գագաուզիան. Մոլդովայում ընտրական պայքարը նոր երանգներ է ստանում

Միջազգային

Քաղաքագետ ԱՂՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ մոլդովական քաղաքական դաշտից մեկ ուշագրավ դրվագի մասին է մատնանշում։

«Գագաուզիայի Բաշկանի պաշտոնին հավակնում է Մոլդովայի նախկին դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն։ Հիշեցնենք, որ Գագաուզիան Մոլդովայի կազմում գործող ինքնավար միավոր է։ 2025 թվականին փողերի լվացման մեղադրանքով ձերբակալվել էր ռուսամետ հայացքներով հայտնի Գագաուզիայի Բաշկան Եվգենիա Գուցուլը։ Մոլդովայում Ստոյանոգլոն ճանաչում է ձեռք բերել կոռուպցիոն մի շարք սկանդալների շնորհիվ. մասնավորապես նա անցնում է Վյաչեսլավ Պլատոնի գործով, որտեղ քննվում են ապօրինի հարստացման, փողերի լվացման և նմանատիպ այլ հանգամանքներ։ Բնականաբար, կոռուպցիոն մեղադրանքներից դուրս չէր կարող մնալ նաև նախկին դատախազի կինը՝ Ցվետանա Կուրդովան։

Մոլդովական մամուլում հրապարակված նյութերի համաձայն՝ Ցվետանա Կուրդովան իր հայտարարագրում թաքցրել է Ուկրաինայում մի շարք ընկերություններից ստացված եկամուտները։ Այսպիսով, նախկին պաշտոնյան և նրա կինը Մոլդովայում ընկալվում են կոռուպցիայի ու թալանի հետ կապված։ Ավելորդ չէ նշել, որ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների ներկա ֆոնին Գագաուզիայի Բաշկանի ընտրությունն առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում հենց եվրոպական ընտանիքի ուղղությամբ շարժվող Մոլդովայի համար։

Իմ կարծիքով՝ հայ հասարակությանը առավել հասկանալի կլինի սեփական դատողություն կազմելը եվրոպական քաղաքակրթության, ազատ և արդար ընտրությունների անցկացման, ինչպես նաև ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության առումով։ Ստոյանոգլոն առաջադրվել է որպես անկախ թեկնածու, սակայն ամբողջությամբ օգտվում է իշխանությունների աջակցությունից՝ լայն վարչական ռեսուրսի և անկախ վերլուծաբանների աջակցության պայմաններում։ Կարծում եմ, որ Գագաուզիայի բնակիչները ընտրություններին կմոտենան առավել քան ողջամիտ կերպով՝ հաշվի առնելով վերջին տարիներին Արցախի կորստի և արցախահայության բռնի տեղահանման փորձը»,- ընդգծել է քաղաքագետը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ