Նոր զգուշացում Կիեվին. ռուսների հարվածները երկրաշարժեր են հիշեցրել «ԽՍՀՄ–2» կոչված սխեման որքանո՞վ է իրատեսական Ես վերջացած եմ․Սերժ Ավետիքյանը՝ Գորբաչովի կերպարի եւ Միտերանի հետ հանդիպման մասին Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը մահացել է Ապօրինության դեմ պայքար, թե՞ սոցիալական հարված Մեծ տհաճություն զգացի, որ նման բան է հայտնվում համացանցում․ Աբգարյան ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածե՞լ Աննա Հակոբյանի տեսանյութը․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Էվերեստը Հայաստան է եւ վերջ Մոսկվան Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալը Նիկոլի «գրպանը գցեց»

Ռուբինյանը հո՞րն էլ է թշնամի համարում․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ազգային ժողովի նախագահ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ սոցցանցի իր պաշտոնական էջում գրել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները։ «Նրանց քաղաքական ժառանգները չեն խնայում ոչ մի ջանք՝ հանուն Հայաստանի անկախության դեմ պայքարի, հանուն իրենց կալուգացի տերերի։ Հատկապես ամաչում եմ Արամ Մանուկյանի փոխարեն, որը վերածվել է լիակատար Լեւոն Զուրաբյանի։ Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին», - ընդգծել է նա՝ չգիտես ինչու, չանդրադառնալով հորը՝ ՀՀՇ-ական կարկառուն ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանին։ Ի վերջո, կրտսեր Ռուբինյանի տրամաբանությամբ՝ եթե Տեր-Պետրոսյանը Հայաստանի անկախության գլխավոր թշնամիներից է, ուրեմն՝ Կարապետ Ռուբինյանն էլ այս հարցում նրանից պակաս թշնամի չէ։ Եվ եթե թշնամի է, ուրեմն՝ Կարապետի ժառանգ Ռուբեն Ռուբինյանն էլ, լրիվ պարզ է դառնում, թե ինչու է իր քայլերով տպավորություն թողնում, որ ոչ մի ջանք չի խնայում՝ Հայաստանի անկախությունը մատաղ անել Թուրքիայի եւ Ադրբեջանի ոտքերի տակ, բայց դա փորձում է գցել, այսպես ասած, նախկինների ջեբը։ «Ռուբինյանի ասածը բանականության եւ բարոյականության ճգնաժամի արդյունք է», - արձանագրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Իսկ «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» հակաեկեղեցական տխրահռչակ շարժման առաջնորդ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ (կարգալույծ նախկին Հայր Կորյունը) նշանակվել է քրեակատարողական հիմնարկների հոգեւորական։ Այս մասին լուրը հայտնել է մեկ այլ կարգալույծ հոգեւորական Ստեփան Ասատրյանը (նախկին Տեր Արամը)՝ եկեղեցում հերթական կեղծ արարողության ժամանակ։ «Ի դեպ, այս նախկին հոգեւորական կոչեցյալը՝ նույն այն «Նոր Հայաստան Նոր Հայրապետ» տխրահռչակ շարժման առաջնորդն է, որը 2018-ին ասում էր, թե Վազգեն Սարգսյանի սպանությունը, հոկտեմբերի 27-ը՝ հրաշք էր եւ Աստծո պատիժը Վազգենին, իսկ նրա մասին խոսելիս, Փաշինյանն ու իր թիմը երդվում էին, թե հետը կապ չունեն։ Այսօր պարզվում է որ լավ էլ կապը կա, եւ որ այժմ էլ Վազգեն Սարգսյանի սպանությունը հրաշք անվանողը Փաշինյանի հովանավորությամբ նշանակվել է ՔԿՀ-ների հոգեւորական։ Այսքանից հետո ինձ երկու հարց է հուզում․ ի՞նչ է անելու սրանից հետո Վազգեն Սարգսյանի անարժան եղբայր Արամ Սարգսյանը։ Էլի՞ է սատարելու Նիկոլի քաղաքականությունն ու փորձելու մաքրել նրա կեղտերը, թե՝ ոչ։ Մեր ընդդիմադիր դաշտի երեւելիները, սկսելո՞ւ են գործել ու լրատվամիջոցներով մարդկանց ներկայացնել, թե ով ով էր, թե երեկ, մեկ-երկու կամ յոթ-ութ տարի առաջ, ով ինչ էր ասում, ով ինչ էր անում, որ այսօր մոռացվում է», - հարց է բարձրացնում հասարակական գործիչ, քաղակտիվիստ Հայկ Կիսաբլյանը։

Ի դեպ, ՔԿՀ-ների մասին․ արդարադատության նախարար ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆԸ, խոսելով քրեակատարողական հիմնարկում «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գեւորգյանի մահվան դեպքի մասին, ցավակցել է հանգուցյալի ընտանիքի անդամներին եւ ընկերներին, ապա արձանագրել․ «Ցավոք սրտի, նման դեպքեր տեղի են ունենում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում: Կոնկերտ այս մահվան դեպքի մասին միայն կասեմ, որ տեղի է ունեցել սրտի կանգ»։ Ե՞վ․․․ Փաստորեն, քաղաքական հայացքների պատճառով անազատության մեջ մահացած անձն ընդամենը վիճակագրություն է եւ ոչ ավե՞լ։

 ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ