Նոր զգուշացում Կիեվին. ռուսների հարվածները երկրաշարժեր են հիշեցրել
ՄիջազգայինԹերեւս, այս պահին հարցը, թե ինչ ուղղությամբ կզարգանան ռուս–իրանական հարաբերությունները, մնում են կախված խնդիրց, թե դեպի ուր են գնալու ռուս–ամերիկյան հարաբերությունները: Եվ այստեղ գլխավոր հարցերից մեկն է ուկրաինական բանակցությունները` կհաջողվի՞ այս անգամ Թրամփին դրանք ավարտին հասցնել:
Ամեն դեպքում, ԱՄՆ–ի միջնորդությամբ ռուս–ուկրաինական բանակցությունները հաջողվեց վերսկսել. երեկ դրանց մեկնարկը տրվեց: Թեկոնկրետ այս ռաունդն ինչի կհասցնի, չշտապենք կանխատեսել: Ասենք, էական արդունքներ դեռ չեն էլ սպասվում: Կարեւորն այստեղ բուն փաստն է` բանակցային գործընթացը հնարավոր եղավ վերականգնել:
Նկատի ունենք, որ ԱՄՆ–ի միջնորդությամբ բանակցային նախորդ փուլը ոչ մի բանի չհանգեցրեց: Հիմնական` տարածքները զիջելու հարցում Զելենսկին, բնականաբար, բրիտանական հորդորներով, մինչեւ վերջ դեմ գնաց: Կային նաեւ մի շարք այլ հակասություններ, եւ գործընթացը վերածվեց ռազմական բախման նոր սրացումների: Եվ երբ այսքանից հետո հնարավոր է դարձել նոր բանակցային փուլը, ապա դա ակնարկ է, որ կան սպասելիքներ, որ Կիեւը նախկին կոշտությունից կարող է այս անգամ հրաժարվել. այլապես բանակցություններին վերադառնալը կորցնում է իր ողջ իմաստը:
Թերեւս, նոր ռազմական իրողությունները, ինչպես ավելի վաղ ենթադրելի էր, ոչ միայն Կիեւին, այլ նաեւ Եվրոպային է տանում զիջումների գնալու մտքին: Նախ, ուկրաինական էներգետիկան գործնականում ոչնչացված է, եւ շատ մեծ է դարձել հավանականությունը, որ ամենամոտ ժամանակներս Զելենսկին երկրի ներսում կբախվի «ցրտահարվողների բունտերին»: Ոչնչացված են նաեւ տնտեսության էական մասը, լոգիստիկան: Հերթը հասել է ամենակարեւորին` Դնեպրի կամուրջներին, որոնց ոչնչացումը Արեւելյան Ուկրաինայի եւ ռազմաճակատների համար ծանրագույն հետեւանքներով է հղի: Ու այսպես շարունակ. այս ամենի արդյունքում ռուսները կարող են պարզապես սկսել արագ առաջխաղացումը դեպի Դնեպր, որն արդեն Կիեւի, ասենք նաեւ եվրոպացի տիկնիկավարների համար կարող է վերածվել անվերապահ կապիտուլյացիայի սցենարի:
Իհարկե, Զելենսկու մոտ որոշակի հույսեր կարող է առաջացնել Կոնգրեսում դեմոկրատների հաղթանակը: Բայց ահա երեկ` բանակցություններից մեկ օր առաջ, ուկրաինական աղբյուրները սկսեցի խուճապային հայտարարություններ հնչեցնել` երկրի ողջ տիրույթով մեկ մի շարք պայթյուններ այն ուժգնությունն են ունեցել, որ երկրաշարժեր են հիշեցրել: Ավելի կոնկրետ`հաղորդագրություններում խոսվում է «խորհրդավոր երկրաշարժեր են նկատվել» տերմինաբանությամբ: Այդ թվում` Կիեւում, Ժիտոմիրում, Վիննիցայում, Դնեպրոպետրովսկում, Չերկասիում ու բազմաթիվ քաղաքներում: Այսինքն մեսիջները, թե նոր սրացումների դեպքում ինչ կարող է լինել, հղված են:
Ամեն դեպքում, սպասենք երկօրյա բանակցային ռաունդի արդյունքներին, ինչը հնարավոր զարգացումների մասին շատ ավելի ռեալ պատկերացումներ կտա:
