Վերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն Նոյեմբերի 13. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Իրանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու հարցը Զելենսկի. Աբու Դաբիում բանակցությունները առաջընթաց են ապահովել և պատերազմի ավարտի հույս են ներշնչել Մակրոնը ցանկանում է Ռուսաստանի հետ երկխոսության մեջ դառնալ Եվրոպայի բանակցողը Դեմոկրատները մտադիր են վերանայել Թրամփի 1.5 տրիլիոն դոլարի ռազմական ծրագիրը. Wall Street Journal Ուկրաինայի արևածաղկի ձեթի խոշորագույն արտադրողը փակել է իր բոլոր գործարանները ռուսների հարվածներից հետո «Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ «Իրավունք». «Ալիևն ունակ է ազդել Էրդողանի վրա իր խնդիրների լուծման հարցում»

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների։ Հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Կլիմայի վիճակի 2026 թվականի զեկույցի» համաձայն կլիմայական փոփոխություններն արագանում են։ Գիտնականների դիտարկած 16 ցուցանիշներից յոթը գրանցել են ծայրահեղ արժեքներ․

 

մթնոլորտում ածխաթթու գազի, մեթանի և ազոտի ենթօքսիդի կոնցենտրացիաները,

օվկիանոսի ջերմապարունակությունը,

ծովի համաշխարհային մակարդակը,

լեռնային սառցադաշտերի հաստության և Գրենլանդիայի սառցային վահանի զանգվածի նվազագույնները։

2026 թվականի մայիսին CO₂-ի կոնցենտրացիան գերազանցել է 428 ppm-ը՝ նախաարդյունաբերական մակարդակից շուրջ 50%-ով ավելի։

Հատկապես մտահոգիչ է տաքացման արագացումը․ 1970–2010 թվականներին գլոբալ միջին ջերմաստիճանն աճել է տասնամյակում մոտ 0,19°C-ով, իսկ 2010 թվականից՝ մոտ 0,36°C-ով։

 

Միաժամանակ էներգետիկայում դրական տեղաշարժ կա․ 2025 թվականին վերականգնվող և միջուկային աղբյուրներն ապահովել են աշխարհի էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 43%-ը։ Զարգանում են նաև էներգիայի կուտակման համակարգերը։

Սակայն հանածո վառելիքի սպառումն աճել է 0,9%-ով՝ հասնելով նոր առավելագույնի։ Էներգետիկայի հետ կապված CO₂-ի արտանետումները գերազանցել են 41 միլիարդ տոննան։

Անտառային հրդեհների հետևանքով 2025 թվականին աշխարհը կորցրել է 10,8 միլիոն հեկտար ծառածածկ տարածք՝ դիտարկումների պատմության երրորդ ամենամեծ ցուցանիշը։ Հրդեհները նաև մթնոլորտ են արտանետում կուտակված ածխածինը։

 

Հեղինակներն անհրաժեշտ են համարում համատեղ արագացնել մաքուր էներգետիկայի զարգացումը, նվազեցնել արտանետումները, վերականգնել էկոհամակարգերը և քաղաքներն ու գյուղատնտեսությունը հարմարեցնել փոփոխվող կլիմային։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ