Նոյեմբերի 13. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Իրանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու հարցը Զելենսկի. Աբու Դաբիում բանակցությունները առաջընթաց են ապահովել և պատերազմի ավարտի հույս են ներշնչել Մակրոնը ցանկանում է Ռուսաստանի հետ երկխոսության մեջ դառնալ Եվրոպայի բանակցողը Դեմոկրատները մտադիր են վերանայել Թրամփի 1.5 տրիլիոն դոլարի ռազմական ծրագիրը. Wall Street Journal Ուկրաինայի արևածաղկի ձեթի խոշորագույն արտադրողը փակել է իր բոլոր գործարանները ռուսների հարվածներից հետո «Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ «Իրավունք». «Ալիևն ունակ է ազդել Էրդողանի վրա իր խնդիրների լուծման հարցում» «Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ է

«Հրապարակ»․ Արսեն Գեւորգյանի մահվան դեպքով ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք՝ քրեական վարույթ նախաձեռնվե՞լ է Արսեն Գեւորգյանի մահվան դեպքի կապակցությամբ: Մեզ փոխանցեցին․ «Այո, մահվան դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել»։

Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով է վարույթը նախաձեռնվել։ ՔԿ-ից ասացին, որ ասվածից դուրս այլ մեկնաբանություն չեն տալիս։ Իսկ իրավաբանական համայնքից մեզ ասացին, որ, անկախ դեպքի հանգամանքներից՝ հանկարծամահություն է, թե սպանություն, վարույթը մշտապես նախաձեռնվում է «Սպանություն» հոդվածով` Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի հատկանիշներով։

ՔԿ-ն հոդվածի մասին միտումնավոր չի հայտնում՝ հանրային աղմուկից խուսափելու համար։ Այսօր՝ 12:00-20:00-ն Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա Արսեն Գեւորգյանի հոգեհանգստի արարողությունը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ