Հաքերները կոտրել են Ուկրաինայի համար անօդաչուներ արտադրող գերմանական ընկերության տեխնոլոգիական բազան. Financial Times Ուկրաինայի վերջին բոլոր մարտական ​​առաքելությունները ձախողվել են Starshield-ի խափանումների պատճառով. Axios Երդվյալ մանդատ չվերցնողը Тише едешь, дальше будешь․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում․ ԶԱՐՄԱՆՔ «Ուժեղները» չդիմացան Եղեգնաձորում ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Այս ռեժիմը համառորեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը չունենա որեւէ դաշնակից. Կարեն Վրթանեսյան Համախմբման հայտարարության տեքստում քաղբանտարկյալների մասին կետ, ցավոք, չկա. Մանուկ Սուքիասյան Վերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն

Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին

Առողջապահական

Գործադիրը հավանություն է տվել «Գնման պայմանագրում փոփոխություն կատարելուն թույլտվություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին։

 

ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող կենտրոնացված գնումների շրջանակներում 2026-2028 թվականների բյուջետային հայտերով նախատեսվել է մինչև 28 տարեկան՝ շաքարային դիաբետով բուժառուներին անվճար կամ արտոնյալ պայմաններով ապահովման նպատակով ձեռք բերել երկարատև ազդեցության ինսուլիններ։ Այդ նպատակով նախարարության և «Մ.Լ.Ն. Ֆարմ» ՍՊԸ-ի միջև 19.08.2025 թ. կնքվել է N ԷԱՃԱՊՁԲ-2026/1-1 գնման պայմանագիրը, որի 2-րդ չափաբաժնով նախատեսված է եղել «Լեվեմիր» (ինսուլին դետեմիր) տեսակի երկարատև ազդեցության ինսուլինի ձեռքբերումը, սակայն «Նովո Նորդիսկ» (Novo Nordisk) դեղագործական ընկերության պաշտոնական հայտարարության համաձայն՝ արտադրական գլոբալ հզորությունների վերաբաշխման պատճառով ամբողջ աշխարհում ամբողջությամբ դադարեցվում է «Լեվեմիր» (ինսուլին դետեմիր) դեղի արտադրությունն ու մատակարարումը։ Ստեղծված իրավիճակում անհնարին է դառնում կնքված պայմանագրի շրջանակներում տվյալ ապրանքատեսակի հետագա մատակարարումը Հայաստանի Հանրապետություն։

 

Հաշվի առնելով նշված դեղամիջոցի կենսական նշանակությունը թիրախային խմբի՝ մինչև 28 տարեկան երեխաների և երիտասարդների կյանքի որակի և առողջության պահպանման համար՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել գնումների պլանը և բյուջետային հատկացումների շրջանակներում ապահովել անցումը նույն արտադրողի ավելի նոր, առավել արդյունավետ և շուկայում կայուն հասանելիություն ունեցող նոր սերնդի «Ինսուլին դեգլուդեկ» («Տրեսիբա»/Tresiba) դեղին։ Նոր սերնդի «Ինսուլին դեգլուդեկ» (Tresiba) դեղի միավորի շուկայական արժեքը տարբերվում է դադարեցված «Լեվեմիր» դեղի գնից։ Որոշման ընդունմամբ ՀՀ առողջապահության նախարարությունը կնքված N ԷԱՃԱՊՁԲ-2026/1-1 պայմանագրում կկատարի համապատասխան փոփոխություն՝ 2-րդ՝ «Ինսուլին երկարատև ներարկման լուծույթ 100 ՄՄ/մլ 3 մլ» չափաբաժնի համար սահմանելով միավորի նոր գին՝ 7,680 ՀՀ դրամ՝ գործող 5,475.69 ՀՀ դրամ միավորի գնի փոխարեն։

 

Կլինիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ «Տրեսիբայի» օրական դեղաչափը միջինում 20-30%-ով պակաս է, քան «Լեվեմիրի» օրական դեղաչափը։ Թեև «Տրեսիբայի» մեկ գրիչ-ներարկչի նախնական գինն ավելի բարձր է (7,680 ՀՀ դրամ), դրա ծախսվող ընդհանուր քանակը 30 տոկոսով պակասում է, ինչը երկարաժամկետ կտրվածքով կոմպենսացնում է գնային տարբերությունը և տնտեսապես ձեռնտու է պետական բյուջեին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ