Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ Ռուսաստան կգնա՝ բանակցությունների համար Թրամփը հաջորդ հինգշաբթի կհանդիպի Պուտինի և Սի Ցզինպինի հետ. NYP Նեթանյահուն, պաշտոնը պահելու համարմ, փորձում է համոզել Թրամփին վերսկսել Իրանի դեմ պատերազմը. Axios ԱՄՆ-ում ավիացիոն կոլապս է. 10 000 չվերթ հետաձգվել է, ավելի քան 3 100 ինքնաթիռ շեղվել է լայնածավալ խափանման պատճառով Ռուսաստանը սկսել է «Բանդերոլ» հրթիռներն արձակեկ ցամաքային հարթակներից Գերմանիան լիազորել է հետախուզական գործակալություններին՝ իրականացնել դիվերսիաներ արտասահմանում ԻՀՊԿ-ն ոչնչացրել է Բահրեյնում գտնվող ամերիկյան երկու AR-327 և AN/TPS-59 ռադարներ «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում «Փաստ». Ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանիվ նոր սահմանադրությամբ կզրկեն ԱԽ քարտուղարի պաշտոնից

«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ է

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ուժեղ Հայաստան» խմբակցությունում ներքին թեժ քննարկումներ են ընթանում՝ կապված Ազգային ժողովում հետագա գործունեության հետ։ Բանն այն է, որ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո խմբակցությունում տարաձայնություններ են առաջացել՝ արդյոք ստեղծված իրավիճակում ճիշտ է շարունակել խորհրդարանական աշխատանքը, թե՞ պետք է բոյկոտել ԱԺ նիստերն ու հրաժարվել դրանց մասնակցությունից։

Մեր տեղեկություններով՝ խմբակցության մի հատվածը պնդում է, որ ստեղծված իրավիճակում պետք է ընդհանրապես չմասնակցել խորհրդարանի աշխատանքներին՝ այդ կերպ արտահայտելով իրենց քաղաքական դիրքորոշումը։

Մյուս թևը, սակայն, հակառակ կարծիքին է։ Նրանց համոզմամբ՝ ԱԺ աշխատանքների բոյկոտն իրականում նվեր կլինի իշխանություններին, քանի որ ընդդիմությունը կզրկվի խորհրդարանում իշխանության քայլերը քննադատելու, նախագծերին հակադրվելու և քաղաքական օրակարգ ձևավորելու հնարավորությունից։ Իսկ իշխանությունն էլ առանց ընդդիմության հակազդեցության կկարողանա իր օրենսդրական նախաձեռնություններն անցկացնել։

Խմբակցության ներսում առկա այս տարաձայնությունների ֆոնին ուշագրավ էր նաև խորհրդարանի երեկվա արտահերթ նիստը։ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները նիստին չէին մասնակցում, ինչի հետևանքով խորհրդարանական քննարկումները փաստացի անցան միատարր։ Նիստում զեկուցողը կարճ ներկայացրեց Թրամփի ուղուն առնչվող օրակարգային հարցը, ՔՊ պատգամավորները հարցեր չհնչեցրին, և քննարկումն արագ ավարտվեց։

Մեր տեղեկություններով՝ «Ուժեղ Հայաստանում» այս հարցի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են, և վերջնական որոշումը պետք է կայացվի նոյեմբերի 17-ին մեկնարկող հերթական նիստի ընթացքում։ Հենց այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ խմբակցությունը կվերադառնա՞ խորհրդարանական ակտիվ աշխատանքին, թե՞ կընտրի ԱԺ աշխատանքների լիակատար բոյկոտի ճանապարհը։

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները վերջին արտահերթ նիստին չէին մասնակցել, քանի որ որոշել էին միասին ներկա գտնվել ազատազրկման վայրում մահացած Արսեն Գևորգյանի հոգեհանգստի արարողությանը։

Մեր տեղեկություններով՝ Արսեն Գևորգյանի ընտանիքը խնդրել էր հոգեհանգստի արարողությունը չլուսաբանել և այն քաղաքական ենթատեքստով չներկայացնել։ Այդ իսկ պատճառով արարողության վերաբերյալ մանրամասներ չեն ներկայացվում։ Մեզ միայն հայտնի դարձավ, որ երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները մասնակցել են արարողությանը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ