Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ Ռուսաստան կգնա՝ բանակցությունների համար Թրամփը հաջորդ հինգշաբթի կհանդիպի Պուտինի և Սի Ցզինպինի հետ. NYP Նեթանյահուն, պաշտոնը պահելու համարմ, փորձում է համոզել Թրամփին վերսկսել Իրանի դեմ պատերազմը. Axios ԱՄՆ-ում ավիացիոն կոլապս է. 10 000 չվերթ հետաձգվել է, ավելի քան 3 100 ինքնաթիռ շեղվել է լայնածավալ խափանման պատճառով Ռուսաստանը սկսել է «Բանդերոլ» հրթիռներն արձակեկ ցամաքային հարթակներից Գերմանիան լիազորել է հետախուզական գործակալություններին՝ իրականացնել դիվերսիաներ արտասահմանում ԻՀՊԿ-ն ոչնչացրել է Բահրեյնում գտնվող ամերիկյան երկու AR-327 և AN/TPS-59 ռադարներ «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում «Փաստ». Ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանիվ նոր սահմանադրությամբ կզրկեն ԱԽ քարտուղարի պաշտոնից

«Իրավունք». «Ալիևն ունակ է ազդել Էրդողանի վրա իր խնդիրների լուծման հարցում»

Մամուլի տեսություն

«Իրավունք» թերթը գրում է. «Էրդողանը պատրաստ չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առանց Բաքվի լիարժեք մասնակցության և սահմանի բացմանն առանց ադրբեջանական կողմի համաձայնության, քանի որ չի կարող ոչ մի քայլ անել այդ ուղղությամբ, չնայած նրան, որ բուն գործընթացը մեկնարկել էր Էրդողանի կոչով»,-անդրադառնալով թուրք-ադրբեջանական հարաբերություններին, նման դւտարկում է անում Ստամբուլում հրատարակվող «Ակոս» հայկական թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը.

-Չէ՞ որ հենց Էրդողանը հայտարարեց, որ Արցախի հարցը կարգավորված է, ուստի Հայաստանի հետ ավելի ջերմ հարաբերություններ զարգացնելու համար խոչընդոտներ այլևս չկան։ Եվ այնուամենայնիվ, այն, որ Էրդողանը մինչ օրս այդպես էլ հստակ քայլեր չի ձեռնարկել, խոսուն կերպով վկայում է Ադրբեջանի դիրքորոշման ամրության մասին, այն է՝ Բաքուն չի ցանկանում Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացումը։ Հետևաբար, Թուրքիան պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման գործընթացում գործել առանց Բաքվի համաձայնության:

Հայկական ԶԼՄ-ների հետ իմ զրույցներում ես վաղուց էի ասում, որ Ալիևն ունակ է ազդել Էրդողանի վրա իր խնդիրների լուծման հարցում։ Գիտեմ, որ հայկական կողմն այնքան էլ ճիշտ չէ․ նրանք նախապես համոզված են, որ Թուրքիան ավելի ուժեղ պետություն է, իսկ Ադրբեջանը՝ ոչ այնքան, ուստի նրանց թվում է, որ սխալ է, որ Ադրբեջանն իր կամքն է պարտադրում Թուրքիային։ Բայց իրականում հենց այդպես է՝ թելադրում է։ Դժվար է չնկատել Ալիևի ներդրումները Թուրքիայում, SOCAR-ի հսկայական ներդրումները, այն լոբբիստական աշխատանքը, որն Ադրբեջանն այստեղ իրականացնում է։ Ադրբեջանը հեռուստաալիքներ ունի Թուրքիայում, ունի հզոր լոբբիստական ուժ, և այսօր այս ամենը կխաղա նրա օգտին:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ