Тише едешь, дальше будешь․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում․ ԶԱՐՄԱՆՔ «Ուժեղները» չդիմացան Եղեգնաձորում ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Այս ռեժիմը համառորեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը չունենա որեւէ դաշնակից. Կարեն Վրթանեսյան Համախմբման հայտարարության տեքստում քաղբանտարկյալների մասին կետ, ցավոք, չկա. Մանուկ Սուքիասյան Վերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն Նոյեմբերի 13. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Իրանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու հարցը

«Ուժեղները» չդիմացան Եղեգնաձորում

Վերլուծություն

Եղեգնաձորի նորընտիր ավագանին համայնքապետ ընտրեց Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Դավիթ Հարությունյանին։ Նա ստացավ 14 ձայն: Հարությունյանը համայնքի գործող ղեկավարն է: Իսկ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Հուսիկ Սահակյանը ստացավ 13 ձայն:

Հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով վերոնշյալ համայնքում 3 ուժ էր անցել՝ ՔՊ-ն, «Հանրապետությունն» ու «Նոր դարաշրջան» կուսակցությունը, բայց ոչ մեկին չէր հաջողվել հաղթահարել 50 տոկոսի շեմը:

ՔՊ-ն ու «Հանրապետությունը» 13-ական մանդատ են ստացել, հետեւաբար այստեղ վճռորոշ դարձավ «Նոր դարաշրջանը»՝ յուր ունեցած միակ եւ թանկարժեք մանդատով: Այս ուժը «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքով էր մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Այն, որ «Հանրապետությունը» ՔՊ-ի կոալցիոն գործընկերն է Երեւանի ավագանիում դե յուրե, իսկ մյուս տեղերում հուսալի հենարան, նորություն չէ։ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ այս մասին շտապել է հայտարարել, որ Եղեգնաձորում ընտրված համայնքապետ Դավիթ Հարությունյանը «մեծ պատկառանք» ունի իշխանության նկատմամբ: «Արամ Սարգսյանի կուսակցության ներկայացուցիչը Եղեգնաձորում հաղթում է, սկսում են գրել` ՔՊ-ն պարտվեց ընդդիմությանը: Էս լո՞ւրջ եք ասում», - հեգնում է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

Ինչեւէ, այստեղ առավել հատկանշական է «ուժեղներից» Զավենիչի կուսակցության պոկած մեկ ձայնը։ Մինչ Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները կոկորդ են պատռում, թե որքան սկզբունքային ու անզիջում են այս իշխանության հանդեպ, պարզվում է՝ անգամ Եղեգնաձորում կարող են իրենց շարքերը սասանվել։ Փաստացի ի՞նչ է ստացվում, «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքավորված «Նոր դարաշրջանի» ավագանու անդամ Մարտին Հարությունյանը չի ընտրել ՔՊ-ի թեկնածուին, այլ ընտրել է ՔՊ-ից ավելի ՔՊ «Հանրապետություն» կուսակցության թեկնածուին։ Այն կուսակցությանը, որի նախագահ Արամ Զավենիչը հենց համայնքապետի ընտրություններից հետո՝ ոչ պակաս ուժեղ հայտարարությամբ է հանդես եկել։ «Դաշինք կազմելու մասին խոսք լինել չի կարող... Մենք ԿԸՀ ենք դիմել ու պահանջել եւ հիմա էլ պահանջում ու իրավական հենք ենք պատրաստում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը լուծարելու խնդրով։ Մենք չէինք կարող, եւ տրամաբանական էլ չէր լինի, որ արգելեինք իրենց ներկայացուցչին` մեր օգտին քվեարկել։ Իսկ թե ինչու են իրենք նախընտրել մեր թեկնածուի օգտին քվեարկելը, մեկնաբանել են մամուլում, ու մենք լրացուցիչ մեկնաբանության կարիք չունենք... », - ընդգծել է Արամ Սարգսյանը։

Իսկ թե ինչու «Նոր դարաշրջան»-ի «ուժեղ» ավագանու անդամ Մարտին Հարությունյանն իր ձայնը տվեց «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցչին, նա իր այդ քայլը հիմնավորել է նրանով, որ ընտրված քաղաքապետ Դավիթ Հարությունյանին համարել է առավել հարմար թեկնածու եւ գործել է համայնքի նպատակահարմարությունից ելնելով։ Իսկ այս ամենից ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը մի եզրակացություն է արել, ինչի հետ դժվար է չհամաձայնել. «Ասում են՝ ինչպե՞ս է հնարավոր, որ «Ուժեղ Հայաստանը» քվեարկի հանրաքվեի օգտին։ Ճիշտ այնպես, ինչպես քվեարկեց «Հանրապետություն» կուսակցության թեկնածուի օգտին Եղեգնաձորում»։

ՈՒՇԱՑԱԾ ՍԹԱՓՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՐԱԲԱՇԽՈՒՄ

Իսկ ահա ՀՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես է եկել «ԵՄ անդամակցության պատրանքը» վերնագրով ծավալուն հոդվածով՝ կասկածի տակ դնելով Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարների իրատեսականությունը եւ բարձրաձայնելով այդ ճանապարհի հնարավոր վտանգների մասին։ Հոդվածում, ըստ էության, քննադատության է ենթարկվում նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության արտաքին քաղաքական գիծը, իսկ Հայաստանի ժողովրդավարական զարգացումների վերաբերյալ հնչում են մտահոգիչ գնահատականներ։

Առաջին հայացքից սա կարող էր ընկալվել որպես նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ուշացած քաղաքական սթափություն։ Սակայն այստեղ միանգամայն օրինաչափ հարց է առաջանում՝ որտե՞ղ էր Արմեն Գրիգորյանի այս քննադատական մտածողությունը այն տարիներին, երբ նա ոչ թե իշխանությունից դուրս դիտորդ էր, այլ Փաշինյանի քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչներից մեկը։

Որտե՞ղ էին նման վերլուծությունները, երբ Հայաստանի եւ Արցախի շուրջ տեղի էին ունենում ճակատագրական իրադարձություններ, երբ Արցախի անվտանգության հարցը վերածվել էր գոյաբանական սպառնալիքի, երբ Շուշիի կորուստը, շրջափակումն ու հետագա բռնի տեղահանումը դարձան հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկը։

Գրիգորյանը ծնունդով Արցախից է, եւ հենց այդ հանգամանքն է նրա քաղաքական լռության վերաբերյալ հարցերն առավել զգայուն դարձնում։ Հանրությունը լիովին իրավասու է հարցնելու՝ ինչո՞ւ նախկին ԱԽ քարտուղարը նման սկզբունքային գնահատականներով հանդես չի եկել այն ժամանակ, երբ իշխանության ներսում ուներ ազդեցության եւ պատասխանատվության իրական լծակներ։

ԻՆՉՈՒ ԵՆ ԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐԸ ՏԱՐԱՆՋԱՏՈՒՄ ՆԱԽԿԻՆ ԱԽՔ-ԻՆ ՆԻԿՈԼԻՑ

Արմեն Գրիգորյանի հոդվածի հրապարակումից հետո ուշագրավ է ոչ միայն դրա բովանդակությունը, այլև որոշ ընդդիմադիր շրջանակների արձագանքը։ Նախկին իշխանական պաշտոնյայի քննադատական խոսքը միանգամից դիտարկվում է որպես քաղաքական նշանակալի ազդակ, իսկ որոշ մեկնաբանություններում նույնիսկ փորձ է արվում նրան ներկայացնել որպես հնարավոր նոր ընդդիմադիր դերակատար։

Այստեղ արդեն հարցն ավելի լայն է, քան մեկ հոդվածի բովանդակությունը։ Արդյո՞ք գործ ունենք նախկին իշխանական շրջանակների վերադասավորման, քաղաքական պատասխանատվությունից հեռանալու կամ առաջիկա քաղաքական գործընթացներում նոր դերակատարների առաջմղման հետ։

Անցյալի փորձը ցույց է տվել, որ հայաստանյան քաղաքական իրականությունում իշխանության հետ երկար տարիներ աշխատած պաշտոնյաների՝ ընդդիմադիր դաշտում հայտնվելը նորություն չէ։ Ո՞ւմ պաշտոնից ազատում են, դառնում է մի հոյակապ անձնավորություն եւ սկսում բարձրաձայնել բացարձակ ճշմարտություններ։ Ցավոք, այդ մակարդակին է հասել այսօր Հայաստանի քաղաքական դաշտը՝ զրո սկզբունքայնություն։ Բավական է հիշել նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ավարտից հետո ընդդիմադիր հավաքներին նրա մասնակցության շուրջ բարձրացած հարցերը։

Սակայն Արմեն Գրիգորյանի պարագայում իրավիճակն առավել հետաքրքիր է։ Նա պարզապես նախկին պաշտոնյա չէ։ Նա Փաշինյանի իշխանության ձեւավորման եւ գործունեության տարիներին համակարգի ներսում զբաղեցրել է առանցքային պաշտոն եւ համարվել գլոբալիստների հարազատ զավակը ՀՀ իշխանության վերին էշելոնում։ Հետեւապես, ինչո՞ւ է գլոբալիստներին պետք այս փուլում նրան տարանջատել Փաշինյան Նիկոլից։

Այլեւս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի երգը երգված է։ Նա կպաշտոնավարի այնքան, ինչքան դեռ կկարողանա մանեւրել Արեւմուտքի եւ Ռուսաստանի առճակատման արանքում։ Սա, իհարկե, գիտակցում են գլոբալիստները, եւ չի բացառվում, որ ունեն պլան Բ՝ ի դեմս Արմեն Գրիգորյանի։ Փաշինյանից հետո իշխանությունը պետք է շարունակել պահել, եւ չի բացառվում, որ հենց դրա համար Արմեն Գրիգորյանը ստեղծի նոր քաղաքական ուժ՝ օրինակ, սորոսականների սիրելի «Ռեստարտի» հետ։ Նրանք կարող են դրսեւորվել առաջիկայում, ասենք, Երեւանի ավագանու ընտրություններին՝ լինեն դրանք հերթական, թե արտահերթ՝ ստուգելով նաեւ հնարավոր տարբերակի հուսալիությունը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ