Ռուսաստանը բարելավել է «Իսկանդեր» հրթիռների ճշգրտությունը մինչև մի քանի մետրի սահմաններում. The Telegraph Ռուսաստանը առաջարկել է ՆԱՏՕ-ին վերադառնալ 1997 թվականի պայմաններին և հրաժարվել հետագա ընդլայնումից. The New York Times Ռուսական լրատվամիջոցներ. Զելենսկու լիկվիդացիայի ոչ պաշտոնական արգելքը հանվել է Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը Ձյուն, անձրեւ. եղանակի տեսությունը Չեն կարող միայն Ավինյանին մեղադրել․ պատասխանատվություն են կրում բոլորը. Աբգարյան Ոչ թե պետք է սահմանադրական փոփոխությունների «ՈՉ»-ի քարոզ կամ բոյկոտի լինի, այլ՝ կանգ առնի այս գործընթացը․ Սուքիասյան Առաջիկա ընտրություններին ում է սատարելու Նկարիչների միության նախագահը Մոսկվայի դատարանը կալանավորել է Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Ռեզնիկովին Մոսկվայում կայացել է հայ-ռուսական երկրորդ գիտակրթական ֆորումը․ մասնակցել են երկու երկրների կրթության ոլորտի նախարարները

Тише едешь, дальше будешь․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՍԿՍՎԵ՜Ց

 (ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻՆ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ ԿԸՀ-ի` ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների շորշոփը ոնց որ թե հասել է Երեւան, եւ քաղաքապետի ընտրությունից առաջ Աննան Ալենին քաստինգ ա անում։

**

ԱՆՀՆԱՐԻՆՆ ԱԿՆՀԱՅՏ Է

 (ՀԱՊԿ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼՈՒ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ քաղտեխնոլոգների` վերոնշյալ որոշումն իրականացնելը անհնար է, քանի որ անգամ Կոշի գաղութում չեն կարողացել լռեցնել կրքոտ հռետոր Նիկոլին։

 **

ԴԱՇՏՈՒՄ ԿԱՆԵՓ ԵՄ ՑԱՆԵԼ

 (ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՌՈՂ ՏՆՕՐԵՆԻՆ ԾՆՈՂԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԹՈՂՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Նարկոդիսպանսերից հայտնում են, որ այն լուրերը, ըստ որոնց, իբր թե այդ ժողովին մասնակցած ծնողները նույն քոլից են քաշած եղել, ինչը որ տնօրենը, չի համապատասխանում իրականությանը։

 **

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ

 (ԱՎԻՆՅԱՆԸ՝ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ՆՐԱ ` ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԽՑԱՆՈՒՄՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Тише едешь, дальше будешь!

**

 ՏԵՍԱԿԵՏ

 Ըստ անկախ փորձագետների` հետեւելով Երեւանի քաղաքապետի աթոռի շուրջ ծավալվող իրադարձություններին՝ գալիս են այն եզրակացության, որ երկու տարի հետո երեւանցին ստիպված է լինելու ընտրություն կատարել ներկա ԱԽՔ-ի եւ գործող յախքի միջեւ։

**

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ

(ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ  ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՄԱՀՎԱՆԻՑ ՀԵՏՈ` ՄԻԱՅՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Գնա մեռի, արի բուժեմ։

**

ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ` ՀՅԴ-ԱԲԱՐ

(ՆԱԽԿԻՆ ԱԽՔ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` ԵՄ-ԻՆ ՄԵՐՁԵՆԱԼԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԷ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԵՄ-ին մերձեցիր, մերձեցրու․․․

**

ՆՈՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔ

(ՆԻԿՈԼԸ ԲԱՆԱՆԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԵՏԸ ԴՈՒԲԼԻՆ ՏԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Բանանի գողը գող չի։

**

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԸ

Նիկոլի թեթեւ ձեռքով Հայաստանը դարձավ բանանային հանրապետություն։

**

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ

Բանան գողացողը հանրաքվեն էլ կկեղծի։

**

ԺԵԽԸ` ՆԻԿՈԼԻ ԳՐՊԱՆԻ ԲԱՆԱՆԻ ՄԱՍԻՆ

Նիկոլի ջեբը նախկիններն են բանանը գցել։

**

ՁԵՐ ՊԱՀԱԾ ՎԱՐՉԱՊԵՏԸ․․․

Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի` Նիկոլը ոչ թե բանան է գողացել, այլ վիտամինների լուրջ պակաս ունի։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ