Ուկրաինայի վերջին բոլոր մարտական առաքելությունները ձախողվել են Starshield-ի խափանումների պատճառով. Axios
ՄիջազգայինՈւկրաինական բանակի վերջին բոլոր մարտական առաքելությունները ձախողվել են Starshield-ի խափանումների պատճառով, գրում է Axios-ը:
Ուկրաինական բանակը արդեն երրորդ օրն է, ինչ արբանյակային կապի սահմանափակումներ է ունենում։ Axios-ի աղբյուրի համաձայն՝ խափանված գործողությունների մակարդակը առաջին օրը 10%-ից աճել է մինչև 50% երկրորդ օրը, իսկ երրորդ օրը՝ 100%։
Ռազմական անօդաչու թռչող սարքերը կորցնում են կապը 160 կմ/ժ արագություն զարգացնելիս՝ խափանելով առաքելությունները։
Կիևը պնդում է, որ SpaceX-ից կամ Պենտագոնից որևէ բացատրություն չի ստացել։ Սակայն SpaceX-ը հերքում է միտումնավոր սահմանափակումներ մտցնելը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
