Ինչ էր Փաշինյանը «մոռացել» Դուբլինում Թուրքական «չայի» ու բանանի աշխարհաքաղաքական առանձնահատկությունները Մերցը հաստատել է Բեռլինի պատրաստակամությունը Մոսկվայի հետ ուղիղ երկխոսության համար Կայա Կալլասը բացահայտորեն փորձում է ձախողել Մոսկվայի հետ բանակցությունները Հաքերները կոտրել են Ուկրաինայի համար անօդաչուներ արտադրող գերմանական ընկերության տեխնոլոգիական բազան. Financial Times Ուկրաինայի վերջին բոլոր մարտական ​​առաքելությունները ձախողվել են Starshield-ի խափանումների պատճառով. Axios Երդվյալ մանդատ չվերցնողը Тише едешь, дальше будешь․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում․ ԶԱՐՄԱՆՔ «Ուժեղները» չդիմացան Եղեգնաձորում

Թուրքական «չայի» ու բանանի աշխարհաքաղաքական առանձնահատկությունները

Միջազգային

­Մինչ Նի­կոլ Փա­շին­յա­նը Թուր­քիա­յում թեյ, ա­վե­լի ճիշտ` թուր­քա­կան չայ էր խմում եւ բա­նա­նը ծո­ցագր­պա­նը դրած` Դուբ­լին մեկ­նում, Հա­յաս­տա­նը պաշ­տո­նա­պես զրկվեց ՀԱՊԿ­–ում ձայ­նի ի­րա­վուն­քից: Ի­հար­կե, կա­րող է տպա­վո­րութ­յուն ստեղծ­վել, թե դա Նի­կո­լին ա­ռանձ­նա­պես չի հե­տաքրք­րում, թե նրա հա­մար շատ ա­վե­լի կա­րե­ւոր է Էր­դո­ղա­նի հետ մի քա­նի բառ փո­խա­նա­կե­լը, քան Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, բայց դա այդ­քան էլ այդ­պես չէ:

ՀԱՊԿԻ–Ի ՓՈԽԱՐԵՆ` ԹՈՒՐՔԻԱ

­Բայց գանք հեր­թով: Թուր­քա­կան մա­մու­լին, ի­հար­կե, ու­րա­խաց­րեց Նի­կո­լի թեյն ու բա­նա­նը: Մի շարք աղբ­յուր­ներ դա նույ­նիսկ հա­մա­րում են Թուր­քիա­յի մի­ջո­ցա­ռում­նե­րի ա­մե­նա­հե­տաքր­քիր դրվա­գը: Նաեւ նկա­տե­լով, որ հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը Ռու­սաս­տա­նի հետ ա­վան­դա­կան անվ­տան­գա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րը վե­րա­նա­յե­լուն զու­գա­հեռ, մեծ կշիռ են տա­լիս Թուր­քիա­յի եւ Ադր­բե­ջա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­մա­նը եւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­մա­գոր­ծակ­ցութ­յան գոր­ծըն­թաց­նե­րին: «ՀԱՊԿ­–ին մաս­նակ­ցե­լու հա­մար Մոսկ­վա գնա­լու փո­խա­րեն` Ան­թա­լիա­յի հա­մա­ժո­ղո­վին մաս­նակ­ցե­լը դի­վա­նա­գի­տա­կան այս ուղղ­վա­ծութ­յան օ­րի­նակ­նե­րից մեկն է»,– գ­րել է կայ­քը: Եվ, ե­րե­ւի, թուր­քե­րը ճիշտ են` Փա­շին­յա­նի վրա այդ­քան կենտ­րո­նա­նա­լով: Էր­դո­ղա­նին, թեեւ ա­վե­լի ճիշտ կլի­նի ա­սել Էր­դո­ղան–Ա­լիեւ զույ­գին եւ նրանց թի­կուն­քին գտնվող ու­ժե­րին հա­ջող­վեց Հա­յաս­տա­նի օր­վա ղե­կա­վա­րութ­յան հա­մար Թուր­քիա գնալն ա­վե­լի կա­րե­ւոր դարձ­նել, քան Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, եւ նման փաս­տը, ի­հար­կե, թուր­քա­կան կող­մի հա­մար ոչ միայն Նի­կո­լի վրա ու­շադ­րութ­յուն դարձ­նե­լու, այլ ան­գամ նրա ար­ձա­նը կանգ­նեց­նե­լու պատ­ճառ է:

Ա­մեն դեպ­քում, Հա­յաս­տանն այս պա­հին բախ­վում է ա­ռա­վել քան ծանր հե­ռան­կար­ներ խոս­տա­ցող ի­րա­վի­ճա­կի: Փա­շին­յանն ար­դեն չի էլ թաքց­նում, որ ի­րա­կա­նում իր ողջ գոր­ծու­նեութ­յունն ուղղ­ված էր եւ ուղղ­ված է Հա­յաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կուր­սը, այս­պես ա­սենք, Հ­յու­սիս–­Հա­րավ ուղ­ղութ­յու­նից Ա­րե­ւելք–Ա­րեւ­մուտք շրջե­լուն եւ հի­մա փոր­ձում է դնել այդ մե­խա­նիզ­մի վեր­ջին շտրիխ­նե­րը: Դա այս օ­րե­րին ար­տա­հայտ­վում է ոչ միայն թուր­քա­կան չայ խմե­լու, այլ, ա­սենք, այն օ­րենսդ­րա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի տես­քով, ո­րոնք այս պա­հին ար­տա­հեր­թութ­յան կար­գով «պե­չա­տում» են ԱԺ­–ում: Այդ թվում` «Թրամ­փի ու­ղու» հետ կապ­ված, որ­տե­ղից ի հայտ է գա­լիս եւս մեկ կեղ­ծիք: Այ­սինքն, ժա­մա­նա­կին,  երբ ստո­րագ­րում էին այդ մի­ջանց­քի հետ կապ­ված փաս­տա­թուղ­թը, ներ­կա իշ­խա­նութ­յուն­նե­րը կուրծք էին ծե­ծում, թե դա լիո­վին հա­մա­պա­տաս­խա­նում է հա­յաս­տան­յան օ­րենսդ­րութ­յա­նը: Ու հի­մա ի­րո­ղութ­յունն այն է, որ հա­յաս­տան­յան օ­րենսդ­րութ­յունն են փոր­ձում այդ նա­խագ­ծին հար­մա­րեց­նել: Ու նման փոր­ձե­րը նո­րից ու նո­րից են խո­սում այն մա­սին, որ ԹՐԻՓՓ կոչ­վա­ծը ոչ այլ ինչ է, քան «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» գե­ղե­ցիկ փա­թե­թա­վո­րում տված տար­բե­րակ:

­Նաեւ բնա­կան է, որ այս ա­մե­նի ֆո­նին, Ռու­սաս­տա­նից նկատ­վում է մո­տե­ցում­նե­րի բա­վա­կա­նին լուրջ կոշ­տա­ցում: Խորհր­դա­րա­նա­կան­նե­րի մա­կար­դա­կով ընդ­հուպ այս ո­ճի մեջ հայ­տա­րա­րութ­յուն­ներ են սկսել ի հայտ գալ. «Հա­յաս­տա­նի ներ­կա­յիս ղե­կա­վար­նե­րը կրա­կի հետ են խա­ղում այն ա­ռու­մով, որ այդ­պի­սով կա­րող են կորց­նել ի­րենց ա­մե­նա­հա­վա­տա­րիմ ու հու­սա­լի, բնա­կան դաշ­նա­կից­նե­րին՝ հան­ձին Ռու­սաս­տա­նի եւ ՀԱՊԿ մյուս երկր­նե­րի»: Ու նման բո­լոր նա­խազ­գու­շա­ցում­նե­րը, թե­րեւս, ա­վե­լի ա­ռար­կա­յա­կան է­ֆեկտ կու­նե­նան, երբ ՀԱՊԿ­–ից հե­տո նաեւ ԵԱՏՄ երկր­նե­րի սպաս­վող գա­գա­թա­ժո­ղո­վում գործ­նա­կան օ­րա­կար­գում հայտն­վի Հա­յաս­տա­նի թե­ման:

­Բայց մյուս կող­մից ա­սել, թե ՀԱՊԿ­–ի հետ կապ­ված նի­կոլ­յան խա­ղը նրա հա­մար «հա­լած յու­ղի» տեղ ան­ցավ, դա էլ տե­ղին չէ: Ի­րո­ղութ­յու­նը սա է. Հա­յաս­տա­նին ոչ թե հե­ռաց­րին կազ­մա­կեր­պութ­յու­նից, այլ` զրկե­ցին ՀԱՊԿ-ում քվեար­կե­լու եւ այլ ի­րա­վունք­նե­րից: «Քա­նի որ Հա­յաս­տա­նը մի քա­նի տա­րի չի կա­տա­րել կազ­մա­կեր­պութ­յան կա­նո­նադ­րութ­յամբ ստանձ­նած իր պար­տա­վո­րութ­յուն­նե­րը, ա­ռա­ջարկ­վել եւ­ ո­րոշ­վել է զրկել Հա­յաս­տա­նին քվեար­կե­լու ի­րա­վուն­քից, ինչ­պես նաեւ ՀԱՊԿ-ում իր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին բարձր պաշ­տոն­նե­րում նշա­նա­կե­լու ի­րա­վուն­քից»,- մեկ­նա­բա­նեց Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղա­րը:

ՀԱՊԿ–Ի ՊԱՏԺԱՄԻՋՈՑԸ ԿԱՐՈՂ Է ԿԻՐԱՌՎԵԼ ՆԱԵՎ ԵԱՏՄ–Ի ՀԱՄԱՐ

Այս­պի­սով, ոչ թե հե­ռաց­նում են, ո­րը, թե­րեւս, շատ կցան­կա­նար Նի­կո­լը, այլ զրկում են ձայ­նի ի­րա­վուն­քից: Ու հի­մա Նի­կո­լի ո­րո­շե­լիքն է՝ դուրս գա՞լ ՀԱՊԿ-ից, թե՝ ոչ: Մեկ այլ տար­բե­րակ է, որ դեռ կպա­հի ներ­կա­յիս սա­ռեց­ված վի­ճա­կը: Բայց նաեւ, ինչ էլ հի­մա ա­նի Նի­կո­լը, մեկ է` չի կա­րող սկսել մե­ղադ­րել Մոսկ­վա­յին, թե խախ­տել են ՀԱՊԿ­–ի կա­նո­նադ­րութ­յու­նը` Հա­յաս­տա­նին հե­ռաց­նե­լով կազ­մա­կեր­պութ­յու­նից. ձայ­նի ի­րա­վուն­քից զրկե­լը ՀԱՊԿ կա­նո­նա­կար­գե­րով նա­խա­տես­ված պատ­ժա­մի­ջոց է: Ըստ այդմ էլ, ՀԱՊԿ­–ում Հա­յաս­տա­նի լի­նել–չ­լի­նե­լու հե­տա­գա ողջ պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը մնում է հենց Նի­կո­լի վրա:

Այ­սինքն, նույն մե­խա­նիզ­մը կա­րող է գոր­ծել նաեւ ԵԱՏՄ­–ին Հա­յաս­տա­նի ան­դա­մակ­ցութ­յան հետ կապ­ված: Խոր­քա­յին ի­մաս­տով, մեր երկ­րին կա­րող են ոչ թե հե­ռաց­նալ այդ կա­ռույ­ցից, այլ` սա­ռեց­նել Հա­յաս­տա­նի հա­մար Միութ­յան մե­խա­նիզմ­նե­րը, քա­նի դեռ մեր եր­կի­րը պաշ­տո­նա­պես չի ո­րո­շել` գնում է ԵՄ, թե` ոչ: Ընդ ո­րում, ե­թե ՀԱՊԿ­–ի մա­սով Նի­կո­լը կա­րո­ղա­նում է հայ­տա­րա­րել, թե իբր այդ կա­ռույ­ցը Հա­յաս­տա­նին ա­ռանց այդ էլ ոչ մի բան չէր տա­լիս, ԵԱՏՄ­–ի պա­րա­գա­յում նույն բա­նի հնա­րա­վո­րութ­յուն չկա: Մինչ­դեռ սա­ռե­ցում աս­վա­ծը նշա­նա­կում է, որ Հա­յաս­տա­նը պար­զա­պես կզրկվի ԵԱՏՄ երկր­նե­րի եւ ա­ռա­ջին հեր­թին Ռու­սաս­տա­նի հետ բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով գոր­ծար­կե­լու այն մե­խա­նիզմ­նե­րից, գնե­րից, ո­րոնք դեռ կան: Սկ­սած դե­պի Ռու­սաս­տան ար­տա­հա­նում­նե­րից, Ռու­սաս­տա­նում ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մե­մա­տա­բար ա­զատ տնտե­սա­կան գոր­ծու­նեութ­յու­նից, վեր­ջաց­րած ՌԴ­–ից ներ­մուծ­վող ստրա­տե­գիա­կան հում­քա­տե­սակ­նե­րով, դրա­մա­կան փո­խան­ցում­նե­րով եւ այդ­պես շա­րու­նակ: Սա չա­փա­զանց լուրջ է, կա­րող է հիմ­քից պայ­թեց­նել հա­յաս­տան­յան տնտե­սութ­յու­նը: Ու ե­թե Նի­կո­լը չկա­րո­ղա­նա ի­րա­վի­ճա­կը գո­նե մա­սամբ շտկել «թուր­քա­կան չա­յի», «Թ­րամ­փի ու­ղու» կամ ԵՄ­–ից ե­կած տա­րա­տե­սակ խոս­տում­նե­րի հաշ­վին, ա­պա այս դեպ­քում ներ­հա­յաս­տան­յան լար­վա­ծութ­յու­նը նրան հաս­տատ հեշտ կյանք չի խոս­տա­նա­լու:

 

ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉ Է ՆԻԿՈԼԻՆ ՀԱՍԿԱՑՆՈՒՄ ՆԱԽԿԻՆ ԱԽՔ–Ը

­Բայց նաեւ կա­րե­լի է են­թադ­րել, որ Թուր­քիա­յում չայ խմե­լով եւ այն­տե­ղից վերց­րած բա­նա­նով Դուբ­լին հաս­նե­լով, Նի­կո­լը փոր­ձում է ակ­նար­կել, թե իր ցան­կութ­յուն­նե­րի վերջ­նա­կե­տը ոչ թե Ան­կա­րան է, այլ` Եվ­րո­պան: Միայն թե անս­պա­սե­լիո­րեն նի­կոլ­յան այդ ակ­նար­կի «ոտ­քի տակ բա­նա­նի կլեպ» նե­տեց նրա նախ­կին ԱԽՔ­–ը, լոն­դոն­յան հա­ճա­խա­կի եւ սիր­ված այ­ցե­լու Ար­մեն Գ­րի­գոր­յա­նը: Սա Գ­րի­գոր­յա­նի կող­մից նոր պաշ­տոն չստա­նա­լու դեմ բո­ղո­քի ճիչ էր, թե ինչ­–որ մե­խա­նիզմ է փոր­ձում գոր­ծի գցել, ին­քը կի­մա­նա: Բայց այն, որ չզլա­նա­լով, մի հսկա հոդ­ված գրե­լով, Գ­րի­գոր­յա­նը բա­ռա­ցիորն ոչն­չաց­նում է «դե­պի Եվ­րո­պա» նի­կոլ­յան «փրկօ­ղա­կը», դա ար­դեն փաստ է:

Այս­պես, պաշ­տո­նա­զուրկ ԱԽՔ­–ի ա­մե­նա­հիմ­նա­կան գնա­հա­տու­մը հենց սա է` «ԵՄ ան­դա­մակ­ցութ­յու­նը պատ­րանք է»: Հոդ­վա­ծով Գ­րի­գոր­յա­նը նախ եւս մեկ «ծա­ծուկ աֆ­յո­րա» է բա­ցա­հայ­տում` «Սահ­մա­նադ­րա­կան խորհ­ուր­դը քննար­կում է «Հան­րա­պե­տութ­յուն» կու­սակ­ցութ­յան ա­ռա­ջար­կով Սա­հմա­նադ­րութ­յան նա­խագ­ծում նե­րա­ռել Հա­յաս­տա­նի ԵՄ ան­դա­մակ­ցութ­յան դրույ­թը»: Այ­սինքն, Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դին դե­պի ԵԱՏՄ կամ ԵՄ գնա­լու հար­ցը ու­ղիղ կեր­պով հան­րաք­վեի դնե­լու փո­խա­րեն այն կա­րող են քո­ղար­կել ընդ­հա­նուր «սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յուն­ներ» գա­ղա­փա­րի տակ, որ­պես քա­րոզ­չա­կան ֆոն դրան կցել միտ­քը, որ ե­թե չըն­դու­նե­ցին, Ա­լիե­ւը հա­ջորդ օրն իսկ պա­տե­րազմ կսկսի, եւ այդ դեպ­քում դե­պի ԵՄ­–ի թե­զը շա­տ ա­վե­լի մեծ հա­ջո­ղութ­յամբ է հնա­րա­վոր «հո­րով–­մո­րով» ա­նել:

­Միայն թե իր հեր­թին ա­րեւմտ­յան բա­ցա­հայտ ջա­տա­գով Գ­րի­գոր­յանն ան­գամ ֆիք­սում է. «Հա­յաս­տա­նի՝ ԵՄ ան­դա­մակ­ցութ­յան հե­ռան­կա­րը գնա­հա­տե­լիս պետք է հաշ­վի առ­նել մի շարք քա­ղա­քա­կան, աշ­խար­հագ­րա­կան եւ տն­տե­սա­կան հան­գա­մանք­ներ, ո­րոնք այդ նպա­տա­կը դարձ­նում են ա­նի­րա­տե­սա­կան...»: Ին­քը` Գ­րի­գոր­յա­նը, «դե­պի ԵՄ» թե­զը սխալ է հա­մա­րում ոչ թե այն պատ­ճա­ռով, որ այն ի­րոք Հա­յաս­տա­նի հա­մար կոր­ծա­նում է դառ­նա­լու, այլ որ նման կուր­սի արդ­յուն­քում ա­մեն ան­գամ էլ ա­վե­լի են լա­վա­նում հայ–­ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յու­ննե­րը: Ու այս ան­գամ էլ` «ԵՄ ան­դա­մակ­ցութ­յան մա­սին խո­սակ­ցութ­յուն­նե­րին եւ քայ­լե­րին զու­գա­հեռ՝ ես տես­նում եմ Հա­յաս­տա­նը ռուս-բե­լա­ռու­սա­կան «Միու­թե­նա­կան պե­տութ­յան» մեջ ներ­քա­շե­լու սպառ­նա­լի­քի մե­ծա­ցում»:

­Թե ին­չով է Գ­րի­գոր­յա­նը փոր­ձում բա­ցատ­րել իր այդ «հան­ճա­րե­ղութ­յու­նը, ան­կեղծ ա­սած, ա­ռանձ­նա­պես հե­տաքր­քիր չէ: Ա­վե­լի էա­կան է այլ հարց`լոն­դոն­նե­րի սի­րեց­յալ այ­ցե­լու Գ­րի­գոր­յանն ան­գամ տես­նում է հե­ռան­կար, որ Հա­յաս­տա­նում ռու­սա­կան գոր­ծո­նը կա­րող է սկսել ա­ճել: Ու նա, թե­րեւս, ճիշտ է. աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ներ­կա զար­գա­ցում­նե­րը հենց այդ ուղղ­վա­ծութ­յան մեջ են: Ու նման ի­րա­վի­ճա­կում այն հարցն է ա­ռաջ գա­լիս, թե Թուր­քիա­յում ցու­ցադ­րա­բար «չայ» խմե­լով, Նի­կոլն ի­րո՞ք կար­ծում է, որ կա­րող է սի­րա­շա­հել Էր­դո­ղա­նին` որ­պես դրա այ­լընտ­րանք Ան­կա­րա­յին «նվի­րե­լով» նաեւ Ռու­սաս­տա­նի հետ թշնա­մութ­յան բաց օ­ջախ: Կամ, ե­թե այս պա­հին սրա­ցում­ներ սկսվեն Մոսկ­վա­յի հետ, Լոն­դոնն ին­չո՞վ է օգ­նե­լու թուրք­–ա­զե­րիա­կան տան­դե­մին:

Այ­սինքն, այն տպա­վո­րութ­յունն է, որ բրի­տա­նագ­լո­բա­լիս­տա­կան հա­մա­կար­գը Հա­յաս­տա­նը պա­հել–չ­պա­հե­լու հար­ցում ու­նի բա­վա­կա­նին լուրջ մտա­վա­խութ­յուն­նե­ր: Իսկ ա­հա Նի­կո­լը գոր­ծում է հենց այն ուղ­ղութ­յամբ, ո­րը միայն էլ ա­վե­լի է սրում այդ մտա­վա­խութ­յուն­նե­րը: Այ­սինքն, Նի­կո­լին պետք է կանգ­նեց­նել` գո­նե ստա­տուս–ք­վոն պա­հե­լու հա­մար: Ե­թե այդ­պես է, ա­պա նման մղու­մը եւս թե­րութ­յուն ու­նի. պետք է Նի­կո­լին նաեւ ա­ռա­ջար­կել` ե­թե դե­պի ԵՄ գնալն այս պա­հին սխալ է` ռու­սա­կան ազ­դե­ցութ­յան հնա­րա­վոր ա­ճի ռիս­կի պատ­ճա­ռով, ու­րեմն ի՞նչ ուղ­ղութ­յուն են նրան ա­ռա­ջար­կում: Այն պարզ պատ­ճա­ռով, որ պա­սիվ նստել–ս­պա­սել Նի­կոլն այս պա­հին պար­զա­պես չի կա­րող. բազ­մա­կողմ ճնշում­նե­րը չա­փից դուրս շատ են: Մինչ­դեռ, նոր կուրս նրան ա­ռա­ջար­կե­լու տար­բե­րակ այս պա­հին պար­զա­պես տե­սա­նե­լի չէ. կա եր­կու ուղ­ղութ­յուն` դե­պի Ռու­սաս­տան կամ դե­պի Թուր­քիա­յով` Ա­րեւ­մուտք, այն էլ` տրոհ­ված Ա­րեւ­մուտք:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ