Աստղագուշակ կենդանակերպի բոլոր նշանների համար. ինչ է սպասվում նոյեմբերի 14-ին Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ Ռուսաստան կգնա՝ բանակցությունների համար Նոյեմբերի 14. Օրվա խոսք Թրամփը հաջորդ հինգշաբթի կհանդիպի Պուտինի և Սի Ցզինպինի հետ. NYP Նեթանյահուն, պաշտոնը պահելու համարմ, փորձում է համոզել Թրամփին վերսկսել Իրանի դեմ պատերազմը. Axios ԱՄՆ-ում ավիացիոն կոլապս է. 10 000 չվերթ հետաձգվել է, ավելի քան 3 100 ինքնաթիռ շեղվել է լայնածավալ խափանման պատճառով Ռուսաստանը սկսել է «Բանդերոլ» հրթիռներն արձակեկ ցամաքային հարթակներից Գերմանիան լիազորել է հետախուզական գործակալություններին՝ իրականացնել դիվերսիաներ արտասահմանում ԻՀՊԿ-ն ոչնչացրել է Բահրեյնում գտնվող ամերիկյան երկու AR-327 և AN/TPS-59 ռադարներ «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում

Գերմանիան լիազորել է հետախուզական գործակալություններին՝ իրականացնել դիվերսիաներ արտասահմանում

Միջազգային

Գերմանիան լիազորել է հետախուզական գործակալություններին՝ իրականացնել դիվերսիաներ արտասահմանում և հարձակվել արտասահմանյան տեղեկատվական համակարգերի վրա։

Բունդեսթագը հաստատել է հետախուզական ծառայությունների խոշոր բարեփոխում, որը ընդլայնում է գերմանական հետախուզական գործակալությունների լիազորությունները՝ ակտիվ գործողություններ իրականացնելու արտասահմանում։
Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը լիազորված կլինի ներթափանցել արտասահմանյան անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունների տեղեկատվական համակարգեր՝ խափանելու նրանց գործունեությունը, ինչպես նաև անջատելու հաքերային խմբերի սերվերները։
Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակին տրվում են լրացուցիչ լիազորություններ, այդ թվում՝ սպառնալիքներին հակազդելու համար գաղտնի միջամտություններ իրականացնելու հնարավորություն։
Բարեփոխումը նաև նախատեսում է արհեստական ​​բանականության և կենսաչափական ճանաչման տեխնոլոգիաների ընդլայնված կիրառում։
Բունդեսթագի 308 պատգամավոր քվեարկել է օրինագծի օգտին, 190-ը՝ դեմ, իսկ 71-ը՝ ձեռնպահ։

Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը ընդունված փոփոխությունները անվանել է «դարի բարեփոխում»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ