Աստղագուշակ կենդանակերպի բոլոր նշանների համար. ինչ է սպասվում նոյեմբերի 14-ին Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ Ռուսաստան կգնա՝ բանակցությունների համար Նոյեմբերի 14. Օրվա խոսք Թրամփը հաջորդ հինգշաբթի կհանդիպի Պուտինի և Սի Ցզինպինի հետ. NYP Նեթանյահուն, պաշտոնը պահելու համարմ, փորձում է համոզել Թրամփին վերսկսել Իրանի դեմ պատերազմը. Axios ԱՄՆ-ում ավիացիոն կոլապս է. 10 000 չվերթ հետաձգվել է, ավելի քան 3 100 ինքնաթիռ շեղվել է լայնածավալ խափանման պատճառով Ռուսաստանը սկսել է «Բանդերոլ» հրթիռներն արձակեկ ցամաքային հարթակներից Գերմանիան լիազորել է հետախուզական գործակալություններին՝ իրականացնել դիվերսիաներ արտասահմանում ԻՀՊԿ-ն ոչնչացրել է Բահրեյնում գտնվող ամերիկյան երկու AR-327 և AN/TPS-59 ռադարներ «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում

«Հրապարակ»․ Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում գինու շաբաթվա օրեր են հայտարարված, եւ տարբեր չինովնիկներ, իրար հերթ չտալով, «մարտահրավեր»` «չելենջ» են ընդունում իրարից ու մյուսներին փոխանցում՝ խախտելով իրենց իսկ ընդունած օրենքները։

Դիցուք, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարները տեսանյութեր են հրապարակել իրենց նախընտրած գինիների մասին, Գեւորգ Պապոյանի դեպքում ակնհայտ շահերի բախում կա․ նա իրավունք չունի իր ղեկավարած ոլորտի արտադրանքից 2 տեսակ գինու նախապատվություն տալ՝ անհավասար պայմաններ ստեղծելով մյուս արտադրողների համար, հետեւաբար՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է վարույթ նախաձեռնի նախարարի նկատմամբ:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ է խախտել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024-ին ընդունած՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը, մասնավորապես՝ 33-րդ հոդվածը, որով «Հանրային պաշտոն զբաղեցնող անձին արգելվում է իր պաշտոնական (ծառայողական) դիրքն օգտագործել մասնավոր կազմակերպությունների (այդ թվում՝ առեւտրային կազմակերպությունների) համար փաստացի առավելություններ կամ արտոնություններ ապահովելու համար»:

Իսկ նախարարը գինու թեմային անդրադառնալուց առաջ նախ գովազդում է իր սիրելի սրճարանը, որտեղից հրապարակել է տեսանյութը, եւ խոսում է սեփականատեր քույրերի մասին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ