Աստղագուշակ կենդանակերպի բոլոր նշանների համար. ինչ է սպասվում նոյեմբերի 14-ին Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ Ռուսաստան կգնա՝ բանակցությունների համար Նոյեմբերի 14. Օրվա խոսք Թրամփը հաջորդ հինգշաբթի կհանդիպի Պուտինի և Սի Ցզինպինի հետ. NYP Նեթանյահուն, պաշտոնը պահելու համարմ, փորձում է համոզել Թրամփին վերսկսել Իրանի դեմ պատերազմը. Axios ԱՄՆ-ում ավիացիոն կոլապս է. 10 000 չվերթ հետաձգվել է, ավելի քան 3 100 ինքնաթիռ շեղվել է լայնածավալ խափանման պատճառով Ռուսաստանը սկսել է «Բանդերոլ» հրթիռներն արձակեկ ցամաքային հարթակներից Գերմանիան լիազորել է հետախուզական գործակալություններին՝ իրականացնել դիվերսիաներ արտասահմանում ԻՀՊԿ-ն ոչնչացրել է Բահրեյնում գտնվող ամերիկյան երկու AR-327 և AN/TPS-59 ռադարներ «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում

Նեթանյահուն, պաշտոնը պահելու համարմ, փորձում է համոզել Թրամփին վերսկսել Իրանի դեմ պատերազմը. Axios

Միջազգային

Նեթանյահուն փորձում է համոզել Թրամփին վերսկսել Իրանի դեմ լայնածավալ պատերազմը, հայտնում է Axios-ը:

Ըստ աղբյուրի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շարունակում է ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա՝ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսելու համար։
«Մոսադի» տնօրեն Ռոման Հոֆմանը, որը Նեթանյահուի ամենամոտ վստահելի մարդկանցից մեկն է, ժամանել է ԱՄՆ՝ բանակցությունների համար։ Նա հանդիպում է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆի հետ, որից հետո, ինչպես սպասվում է, կմեկնի Մայամի՝ Սպիտակ տան հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի հետ հանդիպելու։
Այնուամենայնիվ, Թրամփը մինչ այժմ մերժել է պատերազմը վերսկսելու կոչերը։ Դրա փոխարեն նա աջակցում է Սաուդյան Արաբիայի, Կատարի և ԱՄԷ-ի դիրքորոշմանը, որոնք պաշտպանում են Թեհրանի վրա ծովային շրջափակման և տնտեսական ճնշման պահպանումը։
Իրավիճակը բարդանում է Իսրայելի ներքաղաքական ճգնաժամով։ Հոկտեմբերի 27-ի ընտրություններից հետո Նեթանյահուն կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը, իսկ նրա մրցակից Գադի Այզենկոտը ստացավ կառավարություն ձևավորելու մանդատ։
Այս ֆոնին Իսրայելի ընդդիմության անդամները վախենում են, որ Նեթանյահուն կարող է նոր ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ կամ Թեհրանից պատասխան հարված հասցնել՝ նոր կառավարության ձևավորումը խափանելու և իշխանությունը պահպանելու համար։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ