Առաջիկա ընտրություններին ում է սատարելու Նկարիչների միության նախագահը
ՄշակութայինՆկարիչների միության նախագահը գրել է.
«ՀՆՄ հարգելի՛ և սիրելի՛ անդամներ,
Նոյեմբերի 21-ին կայանալիք Հայաստանի նկարիչների միության 21-րդ համագումարը կարևոր նշանակություն ունի մեր Միության ապագայի համար։ Սա հնարավորություն է՝ միասին որոշելու մեր հետագա ուղին և ապահովելու Միության կայուն զարգացումը։
Որպես Միության նախագահ՝ ինձ համար կարևոր է մեր համատեղ աշխատանքի շարունակությունն ու նոր նախաձեռնությունների իրականացումը։ Այս համոզմամբ եմ աջակցում մեր թիմի անդամ,
ՀՆՄ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանին, ով պատրաստ է իր ներդրումն ունենալ արվեստագետների համախմբման, ստեղծագործական նախաձեռնությունների աջակցության և Միության հետագա զարգացման գործում։
Հավատում եմ, որ մեր ուժը միասնականության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր նպատակների մեջ է։ Մեզանից յուրաքանչյուրի ձայնը կարևոր է, իսկ մասնակցությունը՝ մեր Միության ապագայի հանդեպ պատասխանատվության արտահայտությունը։
Սիրելի՛ արվեստագետներ, նոյեմբերի 21-ին՝ ժամը 09։30-ին, հրավիրում եմ ձեզ Կինոյի տուն՝ մասնակցելու համագումարին և արտահայտելու ձեր կամքը Հայաստանի նկարիչների միության ապագայի վերաբերյալ։
Ձեր ներկայությունն ու ձայնը կարևոր են»,- գրել է Սաֆարյանը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
