Ռուսաստանը բարելավել է «Իսկանդեր» հրթիռների ճշգրտությունը մինչև մի քանի մետրի սահմաններում. The Telegraph Ռուսաստանը առաջարկել է ՆԱՏՕ-ին վերադառնալ 1997 թվականի պայմաններին և հրաժարվել հետագա ընդլայնումից. The New York Times Ռուսական լրատվամիջոցներ. Զելենսկու լիկվիդացիայի ոչ պաշտոնական արգելքը հանվել է Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը Ձյուն, անձրեւ. եղանակի տեսությունը Չեն կարող միայն Ավինյանին մեղադրել․ պատասխանատվություն են կրում բոլորը. Աբգարյան Ոչ թե պետք է սահմանադրական փոփոխությունների «ՈՉ»-ի քարոզ կամ բոյկոտի լինի, այլ՝ կանգ առնի այս գործընթացը․ Սուքիասյան Առաջիկա ընտրություններին ում է սատարելու Նկարիչների միության նախագահը Մոսկվայի դատարանը կալանավորել է Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Ռեզնիկովին Մոսկվայում կայացել է հայ-ռուսական երկրորդ գիտակրթական ֆորումը․ մասնակցել են երկու երկրների կրթության ոլորտի նախարարները

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների աննախադեպ մեծ փոխանակում կլինի. Սպիտակ տան քարտուղար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները սկսել են Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակման նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին «X» սոցիալական ցանցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Աննա Քելլին։

Ըստ նրա` դա կարող է դառնալ ռուս–ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր գերիների ամենախոշոր փոխանակումը։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ Ուիտկոֆն ու Քուշները լայնածավալ աշխատանք են իրականացրել հակամարտության երկու կողմերի հետ՝ ձգտելով հասնել դրա վերջնական կարգավորմանը։ Այս շաբաթ ամերիկացի ներկայացուցիչներն Աբու Դաբիում անցկացրել են Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը, որը պատմական է»,– գրել է նա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ