Ռուսաստանը բարելավել է «Իսկանդեր» հրթիռների ճշգրտությունը մինչև մի քանի մետրի սահմաններում. The Telegraph Ռուսաստանը առաջարկել է ՆԱՏՕ-ին վերադառնալ 1997 թվականի պայմաններին և հրաժարվել հետագա ընդլայնումից. The New York Times Ռուսական լրատվամիջոցներ. Զելենսկու լիկվիդացիայի ոչ պաշտոնական արգելքը հանվել է Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը Ձյուն, անձրեւ. եղանակի տեսությունը Չեն կարող միայն Ավինյանին մեղադրել․ պատասխանատվություն են կրում բոլորը. Աբգարյան Ոչ թե պետք է սահմանադրական փոփոխությունների «ՈՉ»-ի քարոզ կամ բոյկոտի լինի, այլ՝ կանգ առնի այս գործընթացը․ Սուքիասյան Առաջիկա ընտրություններին ում է սատարելու Նկարիչների միության նախագահը Մոսկվայի դատարանը կալանավորել է Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Ռեզնիկովին Մոսկվայում կայացել է հայ-ռուսական երկրորդ գիտակրթական ֆորումը․ մասնակցել են երկու երկրների կրթության ոլորտի նախարարները

Ինչու է դատավոր Արամ Գրիգորյանը հրաժարվել քննել Արսեն Գևորգյանի գործը, և ում է մակագրվել այն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը կքննի Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը:

 

Հիշեցնենք, որ գործը մակագրվել էր դատավոր Արամ Գրիգորյանին, որը նաև Գևորգյանին երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել: Արամ Գրիգորյանը ինքնաբացարկ էր հայտնել և հրաժարվել գործը քննելուց: Որոշման մեջ ասվում է. «2026 թվականի նոյեմբերի 10-ին լրատվական կայքերում տարածվել են տեղեկություններ՝ համապատասխան քրեակատարողական հիմնարկում Արսեն Վաղինակի Գևորգյանի մահվան վերաբերյալ: Մահվան փաստի վերաբերյալ կատարված տարբեր անձանց և լրատվական կայքերի հրապարակումներում, այդ թվում մեղադրյալի պաշտպանի կողմից կատարված հայտարարություններում, մեղադրյալի մահը անուղղակիորեն կապվել է նրան կալանավորելու հանգամանքի հետ, այդ կապակցությամբ նաև կասկածի տակ դնելով մինչդատական վարույթի ընթացքում կայացված որոշման օրինականությունը, նաև արդեն գործը դատարան ուղարկված և նույն դատավորի վարույթում գտնվելու պայմաններում՝ տվյալ դատավորի անաչառությունը և անկողմնակալությունը:

Թեև գտնում եմ, որ կարող եմ տվյալ վարույթի ընթացքում լինել անկողմնակալ, սակայն վերը վկայակոչված հանգամանքները կարող են ողջամիտ կասկած հարուցել անաչառ դիտորդի մոտ, որ դատավորը կաշկանդված է նախնական անձնական կարծիքով ու համոզմունքով, այն է՝ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած առաջանալ նախագահողի անաչառության և անկողմնակալության վերաբերյալ:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծության և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների լույսի ներքո քննարկելով թիվ ՀԿԴ/0379/01/26 գործն իմ կողմից քննելու հնարավորության հարցը, գտնում եմ, որ վերոգրյալ հանգամանքներն օբյեկտիվ և անաչառ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նախագահող դատավորի անկողմնակալության և անաչառության վերաբերյալ և ըստ դրա՝ կասկածի տակ կարող է դրվել քրեական գործի ողջ դատական քննության օբյեկտիվությունը, ինչպես նաև քրեական գործի քննության շրջանակներում կայացվելիք դատական ակտերի արդարացիությունը, հետևաբար՝ արդարադատության շահից ելնելով՝ անհրաժեշտ է հայտնել ինքնաբացարկ»:

Հիշեցնենք, որ Արսեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրությունում առաջադրված՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն, նախնական համաձայնության գալով նույն կուսակցության դեռևս չպարզված անդամների հետ, խմբի կազմում, մեկ միասնական դիտավորությամբ, ընտրելու իրավունք ունեցող մի շարք անձանց տվել է ընտրակաշառք, ինչպես նաև նախնական համաձայնության գալով նույն կուսակցության դեռևս չպարզված անդամների հետ, խմբի կազմում, նախապատրաստվել է տալ ընտրակաշառք:

 

Նշենք, որ այս գործով կա 14 մեղադրյալ, որոնցից վեցը կալանավորվել են, մյուսների նկատմամբ ընտրվել են ավելի մեղմ խափանման միջոցներ:

 

Հիշեցնենք, որ Արսեն Գևորգյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է նոյեմբերի 10-ին: Նա 46 տարեկան էր:

 

Նշենք նաև, որ նրա մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ