Մխիթարյանը` «Ինտերի» ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդ Լատվիա-Հայաստան. Ֆուտբոլիստների գնահատականները Շատ հպարտ եմ, ուրախ, որ հանդես եմ գալիս Հայաստանի համար. Միշիև Հանրայինը թիրախավորել է ռուսական 102-րդ ռազմաբազան Ջրմուղի թվերը հիշեցնում են Նիագարայի ջրվեժը. բեսպրեդելը շարունակվում է Համախմբման հայտարարության տեքստում քաղբանտարկյալների մասին կետ, ցավոք, չկա. Մանուկ Սուքիասյան Սյուզան Մարգարյանը լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Տեղեկատվական անվտանգության փորձագետը ահազանգում է Ջոնսոնն էր անընդհատ Լավրովին խնդրում օղի լցնել. Զախարովա Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ. Արամ Գ․Սարգսյանի

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ հիշեցում

Հասարակություն

Ոստիկանությունը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։

 

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե՝

 

թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,

սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր է կամ դրանից պակաս։

Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվադողեր՝ թույլատրելի պահպանաշերտով, ցուցաբերել գիտակից ու օրինապահ վարքագիծ։

Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը գործում է մարտի 31-ը ներառյալ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ