ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Տեղեկատվական անվտանգության փորձագետը ահազանգում է Ջոնսոնն էր անընդհատ Լավրովին խնդրում օղի լցնել. Զախարովա Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ. Արամ Գ․Սարգսյանի Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 1 վիրավոր Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Մոսադը ԿՀՎ-ին զգուշացրել է առաջիկա շաբաթներին Թրամփի դեմ հնարավոր մահափորձի մասին Չինաստանը դեմ է ուկրաինական հակամարտության քննարկմանը Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպման ժամանակ. Reuters Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են. Մոսկվայի ուղերձը Հայաստանին՝ ՀԱՊԿ-ում՝ սահմանափակումներ, բեմերում՝ «Բարեկամություն» Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ եվրոպական անվտանգության նոր ճարտարապետությունը քննարկելու իր պատրաստակամության մասին

Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ. Արամ Գ․Սարգսյանի

Հանդիպում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի եւ հայաստանյան տասնյակ քաղաքական ուժերի համախմբումը շարունակում է մնալ ներքաղաքական քննարկումների կենտրոնում: Քաղաքական ուժերի այսպիսի համախմբումը մի շարք հարցեր է առաջ բերում՝ կապված համախմբման ձեւաչափի, մասնակիցների քաղաքական օրակարգերի եւ հետագա գործունեության հետ։ Ուշագրավ է նաեւ, թե ինչ ընդհանրություններ եւ տարբերություններ կան այդ ուժերի մոտեցումներում արտաքին քաղաքականության, Արցախի հիմնահարցի եւ երկրի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ։ Այնուհանդերձ, նրանց համագործակցության գլխավոր առանցքը նոր Սահմանադրության կտրուկ մերժումն է: Համախմբման մեջ է նաեւ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, ինչի մասին «Իրավունք»-ը զրուցել է կուսակցության նախագահ ԱՐԱՄ Գ․ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

— Պարոն Սարգսյան, Դուք եւ Ձեր գլխավորած կուսակցությունը եւս միացել է Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկվող Սահմանադրության փոփոխությանը մերժելու գործընթացին: Առավել մանրամասն կներկայացնե՞ք, թե այս առումով Ձեր կողմից տարվող աշխատանքները որոնք են լինելու:

— Այո՛, մենք դիտարկում ենք Սահմանադրության խնդիրը։ Այսօրվա իշխանությունն անպայման ուզում է անցկացնել այնպիսի տարբերակ, որտեղ չի լինելու Անկախության հռչակագիրը։ Մենք դա բազմիցս հայտարարել ենք, սա այսօրվա մեր դիրքորոշումը չէ, եւ ոչ ոք մեզ չի թելադրել այդ դիրքորոշումը։ Դա մեր կուսակցության եւ «Միասին» շարժման համատեղ որոշումն է։ Ի դեպ, շարժման համակարգողը ես եմ։

Մենք համատեղ նիստ արեցինք եւ որոշում կայացրեցինք, որ հաշվի առնելով՝ արդեն նման շարժում է սկսվում, մենք, իհարկե, չենք կարող մի կողմ քաշվել եւ նայել, թե ինչ է կատարվում։ Սահմանադրությունը պետք է պահպանի ամենագլխավորը՝ իր ծննդականը, այսինքն՝ պետության ծննդականը։ Դա Անկախության հռչակագիրն է։ Առավել եւս, որ այդ հռչակագրում նշված են ե՛ւ Ցեղասպանության խնդիրը, ե՛ւ Արցախի հիմնահարցը։

Այնպես որ, սա ոչ թե գաղափարական միավորում է այդ ուժերի հետ, այլ ընդամենը կոնկրետ, գործնական դիրքորոշում, քայլ, որի արդյունքում բոլորս պետք է միասնական կանգնենք, որպեսզի նախ այդպիսի հանրաքվե չլինի։ Եվ երկրորդ՝ Հայ Առաքելական եկեղեցու հետ կապված մեր գործողությունները պետք է լինեն միահամուռ։ Մենք բազմաթիվ անգամներ ե՛ւ հայտարարություններով ենք հանդես եկել, ե՛ւ մասնակցություն ենք ունեցել ի պաշտպանություն եկեղեցու՝ ակցիաներին։

Կարող եմ ասել, որ մեր կուսակցության, ինչպես նաեւ «Միասին» շարժման պատվիրակությունները հանդիպել են Վեհափառ Հայրապետի հետ, քննարկել մեր հարցերը եւ աջակցել այդ խնդիրներին։ Հետեւապես, այս առումով եւս որեւէ հակասություն չկա։

Կրկնում եմ՝ սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ։ Սա զուտ այս իշխանությունների ազգակործան, բառիս բուն իմաստով՝ ապազգային քաղաքականության արդյունք է։ Ուրիշ ոչինչ։

— ՔՊ-ականները հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ են վերոնշյալ համախմբված քաղաքական ուժերը պայքարում Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի հղումը պահելու համար, եթե այնտեղ տեղ գտած՝ Հայաստան-Արցախ վերամիավորման որոշմանը դեմ են, Արցախը վերադարձնելու օրակարգ չունեն։ Սրան ի՞նչ պատասխան կտաք։

— Ո՞վ չունի։ Իրե՛նք չունեն։ Եթե ՔՊ-ն չունի, ապա Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, իր ամբողջ 35 տարվա պատմության ընթացքում, միշտ եղել է Արցախի հիմնահարցի արդար լուծման կողմնակիցը եւ բազմաթիվ գործողություններ ենք արել։ Կարող եմ գոնե մեկ-երկուսը հիշատակել։ Ի դեպ, այդ նախաձեռնությանը մասնակցել է նաեւ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը։ Խոսքս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կազմկոմիտեի ձեւավորման մասին է, որը մեր նախաձեռնությամբ ստեղծվեց 1996 թվականին եւ որի ղեկավարը նաեւ ես եմ։

Այդ ընթացքում մենք ստեղծել ենք արցախյան հիմնահարցի իրավական ամբողջ փաթեթը, մասնակցել ենք բանակցային գործընթացներին, առաջարկ ենք արել, որ համահայկական համաժողով հրավիրվի, որպեսզի հայ ազգի միասնական դիրքորոշումն արտահայտվի, եւ դրանով իսկ ազգն իրեն պատասխանատու զգա Արցախի ազատության, Արցախի անկախության եւ Արցախի՝ Հայաստանի Հանրապետության հետ վերամիավորման համար։ Այնպես որ, էլի եմ շեշտում՝ մեր օրակարգն այսօր չի ձեւավորվել։ Երկրորդը՝ Ցեղասպանության հարցում միջազգային ճանաչման խնդիրը նույնպես երբեք օրվա խնդիր չի եղել։ Ինչպե՞ս ասեմ՝ սա մեր պետության քաղաքականության ամենահիմնական ուղղություններից մեկն է եղել եւ այդպես էլ պետք է շարունակվի։

— Կարծում եք՝ այս իշխանության օրոք հնարավոր կլինի՞ պահպանել Ձեր նշած երկու ուղղությունները։

— Ուրիշ հարց է, որ այսպիսի ապազգային քաղաքական ուժ է եկել իշխանության, եւ նրան, այո՛, պետք է հեռացնել, որովհետեւ այս քաղաքականությամբ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյատեւել։

— Պարոն Սարգսյան, Ձեր նշած քաղաքական դիրքորոշումներից բացի, ի՞նչ կասեք Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում։

— Անպայման ուզում եմ շեշտադրում կատարել այստեղ։ Մեր շարժման վերջին նիստում առանձին որոշում ենք կայացրել եւ հիմա էլ հրապարակավ բոլորին ասում եմ, որ կտրականապես դեմ ենք Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալուն կամ ընդհանրապես այդ պետությունների հետ խաթարված հարաբերություններ ունենալուն։ Առավել եւս, որ դա ամբողջովին կործանարար է մեր տնտեսության եւ մեր ապագայի համար։

Այնպես որ, մեզ երբեւէ մեղադրել ինչ-որ սուբյեկտիվ մոտեցումների կամ կոնյուկտուրային գործողությունների մեջ հնարավոր չէ, որովհետեւ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունն իր դիրքորոշմամբ եւ քաղաքականությամբ միշտ հստակ է եղել ու հետեւողական։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ