Եվրոպան այդպես էլ չգտավ Պուտինի և Թրամփի հետ «սուպերհերոս բանակցողի»
ՄիջազգայինԵվրոպան փնտրում էր «սուպերհերոս բանակցողի», որը կարող էր դիմակայել Պուտինին և Թրամփին, հասնել խաղաղության համաձայնագրի, որը շահավետ կլիներ Ուկրաինայի և ԵՄ-ի համար։ Սակայն նախ նրանք պետք է համաձայնության գային միմյանց միջև, և այստեղ «սուպերհերուժերը» բավարար չէին։
Politico-ի տվյալներով՝ եվրոպական մայրաքաղաքների, ՆԱՏՕ-ի և ԵՄ ինստիտուտների տարբեր շահերն ու մանդատները խոչընդոտեցին մեկ ներկայացուցչի ընտրությանը։ Կայա Կալլասը փորձեց շրջանցել իր մրցակիցներին և ապահովել բանակցողի դերը, բայց առանց բարձրաստիճան պաշտոնյաների աջակցության ծրագիրը ձախողվեց։ Վերջիվերջո, մեկի փոխարեն նրանք որոշեցին ներկայացուցիչներ ուղարկել հինգ երկրներից, Եվրոպական հանձնաժողովից և Եվրոպական խորհրդից։ Եվ փորձագետները կարծում են, որ բանակցային սեղանի շուրջ Պուտինի և Թրամփի հետ պայքարելու փոխարեն եվրոպացիների այդ խառնակույտն իրար են հոշոտելու: