Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ․ կենդանակերպի ո՞ր նշաններն են շահելու, և ում է սպասվում դրամական հաջողություն Երեւանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար պետք է վճարել շուրջ 90 հազար դրամ Իրանը հարվшծել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային. ԻՀՊԿ Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը 2027 թվականի ամանորյա սեղան․ ինչ գույնի անձեռոցիկներ ու սփռոց ընտրել Նոյեմբերի 15. Օրվա խոսք Բլինկեն. ԱՄՆ-ն ստիպված կլինի համաձայնվել Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման վճար գանձելու հետ Ջերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ին Իրանը կարող է «Խորամշահր» հրթիռի գործողության շառավիղը մի քանի անգամ մեծացնել Փարիզում նորից կրքերը եռում են

Երեւանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար պետք է վճարել շուրջ 90 հազար դրամ

Նոյեմբերի 14-ից արդեն հասանելի է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման արագացված ծառայությունը։ Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Ի՞նչ է սա նշանակում։

Եթե շտապ անհրաժեշտ է ստանալ ձեր փաստաթուղթը, ապա արագացված ծառայության միջոցով այն կարող եք ստանալ՝

• Երևանում՝ 24 ժամվա ընթացքում,

• Մարզերում՝ 48 ժամվա ընթացքում։

Կարևոր է իմանալ, որ նշված ժամկետներում շաբաթ և կիրակի օրերը չեն հաշվարկվում։

Իսկ որքա՞ն արժե ծառայությունը։

Նույնականացման քարտի համար սահմանված 5950 դրամին ավելանում է 8000 դրամ, այսինքն՝ ընդհանուր 13 950 դրամ։Կենսաչափական անձնագրի համար սահմանված 28 650 դրամին ավելանում է 60 000 դրամ, այսինքն՝ ընդհանուր 88 650 դրամ։

Արագացված ծառայությունից օգտվող քաղաքացիները նաև սպասարկվում են առաջնահերթությամբ»։

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ