Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ․ կենդանակերպի ո՞ր նշաններն են շահելու, և ում է սպասվում դրամական հաջողություն Երեւանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար պետք է վճարել շուրջ 90 հազար դրամ Իրանը հարվшծել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային. ԻՀՊԿ Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը 2027 թվականի ամանորյա սեղան․ ինչ գույնի անձեռոցիկներ ու սփռոց ընտրել Նոյեմբերի 15. Օրվա խոսք Բլինկեն. ԱՄՆ-ն ստիպված կլինի համաձայնվել Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման վճար գանձելու հետ Ջերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ին Իրանը կարող է «Խորամշահր» հրթիռի գործողության շառավիղը մի քանի անգամ մեծացնել Փարիզում նորից կրքերը եռում են

Կոտայքի պարեկները գործարար Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»

Ինչպես ավելի վաղ «Մեգանյուզ» լրատվամիջոցը հայտնել էր, նոյեմբերի 12-ին Կոտայքի մարզում բերման է ենթարկվել գործարար, «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն․ Նալբանդյանը եղել է «Range Rover» մակնիշի «888 RR 88» համարանիշի ավտոմեքենայով, իսկ նրան ուղեկցել է «Mercedes G» մակնիշի «652 61» համարանիշի ավտոմեքենայով։ Նշված ավտոմեքենաները ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկների կողմից տեղափոխվել են ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք՝ ժողովրդին հայտնի Աբովյանի նախկին «գայի պոստ»։ «Մեգանյուզի» բացառիկ տեղեկություններով Ն․ Նալբանդյանի մոտ հայտնաբերվել է Արցախի Հանրապետության նախագահներից մեկի կողմից որպես պարգև տրված զենք։

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Ն․ Նալբանդյանը ու նրա հետ եղած անձինք ազատ են արձակվել։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ