ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Տեղեկատվական անվտանգության փորձագետը ահազանգում է Ջոնսոնն էր անընդհատ Լավրովին խնդրում օղի լցնել. Զախարովա Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ. Արամ Գ․Սարգսյանի Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 1 վիրավոր Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Մոսադը ԿՀՎ-ին զգուշացրել է առաջիկա շաբաթներին Թրամփի դեմ հնարավոր մահափորձի մասին Չինաստանը դեմ է ուկրաինական հակամարտության քննարկմանը Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպման ժամանակ. Reuters Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են. Մոսկվայի ուղերձը Հայաստանին՝ ՀԱՊԿ-ում՝ սահմանափակումներ, բեմերում՝ «Բարեկամություն» Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ եվրոպական անվտանգության նոր ճարտարապետությունը քննարկելու իր պատրաստակամության մասին

Չինաստանը դեմ է ուկրաինական հակամարտության քննարկմանը Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպման ժամանակ. Reuters

Միջազգային

Չինաստանը դեմ է ուկրաինական հակամարտության քննարկմանը Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ցզինպինի միջև Շենժենում կայանալիք հանդիպման ժամանակ, հաղորդում է Reuters-ը։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները կարող են հանդիպել հաջորդ շաբաթ Շենժենում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում։ Սակայն հնարավոր բանակցությունների ձևաչափը և վերջնական օրակարգը դեռևս բացահայտված չէ։
Reuters-ի փոխանցմամբ՝ Մոսկվան հույս ունի քննարկել ուկրաինական կարգավորումը, մինչդեռ Վաշինգտոնը հետաքրքրված է միջուկային զենքի վերահսկման եռակողմ համաձայնագրի կնքմամբ։
Գործակալության տվյալներով՝ Պեկինը հետաքրքրված չէ ուկրաինական հակամարտության քննարկմամբ կամ միջուկային զինաթափման բանակցություններով։ Չինաստանն ունի զգալիորեն ավելի փոքր միջուկային զինանոց, քան Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, և չի ոըզում համեմատելի պարտավորություններ ստանձնել։
Թրամփի վարչակազմն արդեն ընդունել է, որ հնարավոր հանդիպումից հետո միջուկային հարցերի շուրջ համաձայնության չի հանգելու։

Reuters-ը նշում է, որ այլ երկրների մասնակցությամբ երեք տերությունների միջև բանակցությունների հեռանկարը մտահոգություններ է առաջացրել Կիևում և Տոկիոյում։
Հնարավոր հանդիպումն արդեն համեմատվում է 1945 թվականի Յալթայի համաժողովի հետ, որտեղ մեծ տերությունների առաջնորդները քննարկել են պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ