Ջոնսոնն էր անընդհատ Լավրովին խնդրում օղի լցնել. Զախարովա
ՄիջազգայինԲրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը բողոքել էր, թե Մոսկվա կատարած այցի ժամանակ Սերգեյ Լավրովն իրեն հարբեցրել է (Տե´ս https://iravunk.com/?p=353010&l=am): «Սարսափելի մարդ։ Ամբողջովին անհույս։ Նա ստիպեց ինձ խմել հսկայական քանակությամբ օղի շատ տաք բուխարու առջև։ Դա բառացիորեն նման էր տղաների համար նախատեսված վիկտորիանական գիշերօթիկ դպրոցի պատժի», - բողոքել է Ջոնսոնը։
Արձագանքելով, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան «մի փոքր» այլ պատկեր է ներկայացնում՝ դա Ջոնսոնն Լավրովը անընդհատ խնդրում օղի լցնել:
«Նա կարող էր ընտրել իր առջև դրված գինին։ Բայց նա ընտրեց իր ճաշակով։ Հիշում եմ այդ ճաշը։ Ջոնսոնը շարունակում էր խնդրել նորից լցնել»,- պատմում է Զախարովան։

