Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան

Ռուսաստանը պահանջել է, որ Բրիտանիան հրաժարվի Եվրոպայի միջուկային պաշտպանությունից. The Telegraph

Միջազգային

Ռուսաստանը պահանջել է, որ Բրիտանիան հրաժարվի Եվրոպայի միջուկային պաշտպանությունից՝ որպես ուկրաինական կարգավորման մաս, հայտնում է The Telegraph-ը:

Ըստ բրիտանական հրատարակության, Մոսկվան Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագրի պայմանների ցանկում ներառել է Լոնդոնի կողմից եվրոպական երկրներին տրված միջուկային երաշխիքներից հրաժարվելը։
The Telegraph-ը հաղորդում է, որ Ռուսաստանը նաև ձգտում է ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերմանը Արևելյան Եվրոպայից և Բալթյան երկրներից, Ֆինլանդիայի դուրսբերմանը Դաշինքից և Արևմտյան երկրների կողմից Ուկրաինայում զորքերի տեղակայումից հրաժարվելուն։
Այլ հնարավոր պահանջների թվում են Կիևին արևմտյան զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման դադարեցումը, ինչպես նաև Ուկրաինայի ոչ դաշինքային կարգավիճակի ամրապնդումը։
Ըստ թերթի՝ Մոսկվան պատրաստ է քննարկել հրադադարի հարցը միայն այս պայմանների բավարարումից հետո։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ