Ջրմուղի թվերը հիշեցնում են Նիագարայի ջրվեժը. բեսպրեդելը շարունակվում է Համախմբման հայտարարության տեքստում քաղբանտարկյալների մասին կետ, ցավոք, չկա. Մանուկ Սուքիասյան Սյուզան Մարգարյանը լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Տեղեկատվական անվտանգության փորձագետը ահազանգում է Ջոնսոնն էր անընդհատ Լավրովին խնդրում օղի լցնել. Զախարովա Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ. Արամ Գ․Սարգսյանի Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 1 վիրավոր Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Մոսադը ԿՀՎ-ին զգուշացրել է առաջիկա շաբաթներին Թրամփի դեմ հնարավոր մահափորձի մասին Չինաստանը դեմ է ուկրաինական հակամարտության քննարկմանը Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպման ժամանակ. Reuters

Ջրմուղի թվերը հիշեցնում են Նիագարայի ջրվեժը. բեսպրեդելը շարունակվում է

Հասարակություն

Մայրաքաղաքում ջրամատակարարման համակարգի հետ կապված դժգոհությունները վաղուց դուրս են եկել տեխնիկական խնդիրների տիրույթից եւ վերածվել քաղաքացիների նյարդերի հետ խաղալու դասական օրինակի։

Վերջին ժամանակներում սպառողների շրջանում համատարած բողոքի ալիք է բարձրացել ջրաչափերի՝ ժողովրդի լեզվով ասած՝ «շոչիկների» ցուցմունքների եւ ներկայացվող հաշիվների աբսուրդային անհամապատասխանության վերաբերյալ։ Բավական է պարզապես բացել ջրի հաշիվն ու նայել «շոչիկի» գրած թվերին։ Այնպիսի տպավորություն է, որ մարդկանց բնակարաններում ոչ թե սովորական ծորակ է, այլ Նիագարայի ջրվեժի մասնաճյուղը, իսկ նրանք էլ ամեն գիշեր օլիմպիական լողավազան են լցնում ու դատարկում։

Քաղաքացիներն արդեն հոգնել են ապացուցելուց, որ ֆիզիկապես անհնար է այդքան ջուր ծախսել, եթե, իհարկե, տանը դելֆինարիում չես պահում։ Բայց ջրմուղի տրամաբանությունը ուղղակի բեսպրեդելի է հասնում. իրենց թվերը ճիշտ են, քո աչքերը՝ սխալ։ Երբ փորձում ես հասկանալ, թե որտեղից են գոյացել այդ աստղաբաշխական խորանարդ մետրերը, սկսվում է ամենահետաքրքիր կինոն։

Զանգում ես իրենց հռչակավոր «թեժ գիծ»։ Եթե բախտդ բերի մի քանի օրից միանաս, վերջապես կլսես ռոբոտին բնորոշ «աբառոտկա» պատասխան՝ մեր մոտ ամեն ինչ ճիշտ է ֆիքսված, եթե համաձայն չեք, դիմում գրեք: Հարց է ծագում՝այդ ամենակարող համակարգիչն ինքն իրե՞ն է թվեր գրում, թե՞ կա մի գիտակ, ով թվերը մուտք է անում համակարգիչ: Այսինքն՝ մարդը պետք է գործն ու առօրյա հոգսերը թողնի, ընկնի դռնեդուռ, որպեսզի ապացուցի, որ «վսյո տակի» ինքն օլիմպիական լողավազան չունի տանը։ Մի խոսքով, մի հատ էլ այստեղ ես սառը «դուշ» ընդունում։

Ստացվում է. մի կողմից՝ օդից վերցված թվեր, մյուս կողմից՝ բյուրոկրատական լաբիրինթոս, որտեղ սպառողի ձայնը ձայն բարբառո անապատի է։ Եվ մինչ պատկան մարմինները զբաղված են իրենց պլանը փակելով ու գեղեցիկ հաշվետվություններ նկարելով՝ շարքային քաղաքացին ստիպված է վճարել այն ջրի համար, որը երբեք չի հոսել իր ծորակից։ Ինչպես ասում են՝ «նագլոստը» երկրորդ երջանկությունն է, իսկ ՀՀ-ում այն արդեն դարձել է օրինաչափ։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ