Կիևի կամուրջներինհասցված նոր հարվածների պատճառով հսկայական խցանումներ են «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Խնդիրը հրատապ է և պահանջում է անհետաձգելի լուծում Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը Արթուր Վարդանյանի գործը քննած քննչական խմբի ղեկավարը ահազանգում է Ucom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026»  դրոնների ամենամյա մրցարշավը Հարյուրավոր քաղաքացիներ 4-5 տարի մնում են անազատության մեջ՝ չունենալով դատավճիռներ․ Լիլիթ Գալստյան  Երևանում նոյեմբերի 16-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև Հանգիստ նստեք տեղներդ․․․ Դպրոցը պետք է որոշվի բնակության վայրով. Նոր կարգավորում Ավինյանի կողմից

Դինոզավրավազքի վերածված իմ Էրեբունի․․․

Մշակութային

Երբ ազգային պարն ու պետական դրոշը վերածվում է ծաղրի, իսկ պատմական հիշողության նկատմամբ վերաբերմունքը՝ հեգնանքի, հասկանում ես, որ վերադարձել ենք դինոզավրերի ժամանակաշրջան։ Այն էլ՝ բառիս բուն իմաստով։ Ազատության հրապարակը պայքարի խորհրդանիշից վերածվում է «Ջումանջիի», որտեղ ինչ ջուռի կենդանի ասես միջոցառում է իրականացնում։

Երեւանում նոյեմբերի 15-ին կայացած «Dino Run Yerevan» միջոցառումը (ըստ պաշտոնական փաստաթղթերի, կազմակերպիչ՝ Արշալույս Խալափյան) հերթական անգամ բախեց երկու իրարամերժ պատկերացում՝ հանրային զվարճանքի ազատությունն ու ազգայինի նկատմամբ հասարակական պատասխանատվությունը։ Կազմակերպիչների ներկայացրած հայտում միջոցառման նպատակները հետեւյալն էին՝ առողջ ապրելակերպի քարոզ, զվարճալի քաղաքային իրադարձության ստեղծում եւ Երեւանի ճանաչելիության բարձրացում։ Մինչդեռ արդյունքը՝ տնազ ու ձեռառնոցի։ Նոյեմբերը, կարծես, հանրության համբերության բաժակը չափելու ամիսը լինի, 2019 թվականին «Հուզանք ու Զանգ» անամոթ օպերացիան էր, հիմա հերթը հասել է դինոզավրերին մեջտեղ բերելուն, թե բա՝ «դինոզավրերը գրավում են Երեւանը»։

Ամեն խաղ խաղացել էինք, մնում էր Երեւանում փչովի դինոզավրերի կոստյումներով 2 կմ փողոցային վազքը՝ մեկ միլիոն դրամի գլխավոր մրցանակով։ Դա էլ տեսանք։ Ընդ որում՝ կոստյումների արժեքն էլ 5-10 հազար դրամ էր։ Առանց այն էլ խայտառակ երեւանյան խցանումները մի օր էլ դինոզավրերի պատճառով մարդկանց նյարդերի վրա տրնգի պարեցին։ Իսկ հենց իրենք՝ դինոզավրերը, ո՛չ ավել, ո՛չ պակաս քոչարի էին պարում, նրանցից մեկի երախում էլ Եռագույն դրոշն էր։

Երբ այս որեւէ խորհուրդ չունեցող միջոցառումը նախատեսվում էր նոյեմբերի 8-ին իրականացնել եւ նրանք հանրային ցասումից հետո՝ որոշեցին 44 օրյա պատերազմի ավարտի տարելիցին այն չիրականացնել, այլ մեկ շաբաթ անց, տպավորություն էր, որ դինոզավրերն անգամ ավելի լավն են, քան Հանրային հեռուստատեսությունը, որը 44 օրյա պատերազմի մեկնարկի օրը Թաթա Սիմոնյանի համերգն էր դրել հեռուստաեթեր։ Համենայնդեպս, դինոզավրերն այս առումով ավելի զգուշավոր գտնվեցին, քան Հանրայինը։ Բայց, երբ դինոզավրերը սկսեցին ազգային պար ու պետական դրոշ խեղել, այլեւս պարզ էր, որ դինոզավրերը այլ զավրերից առանձնապես չեն տարբերվում։ Հետաքրքիր է՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ինչպե՞ս է թույլ տվել, որ ընդհանրապես մայրաքաղաքում նման միջոցառում տեղի ունենա՝ խցանումների ֆոնին, թե՞ իրեն թվացել է, որ աչքին է երեւում։

Քոչարին պարզապես պար չէ, որը կարելի է ցանկացած առիթի մեջ ներառել՝ միջոցառմանը հայկական երանգ հաղորդելու համար։ Այն մեր հավաքական ինքնության, պատմական հիշողության, միասնականության եւ արժանապատվության խորհրդանիշներից է։ Եվ այստեղ արդեն հարց է առաջանում՝ կազմակերպիչները գիտակցե՞լ են, թե ինչ մշակութային խորհրդանիշ են օգտագործել։ Մի՞թե ազգայինը նրանց համար պարզապես դեկորացիա է՝ միջոցառման գովազդային գրավչությունն ավելացնելու համար։ Համաձայնեք, որ երբ ազգային խորհրդանիշը կորցնում է իր իմաստը եւ դառնում ընդամենը ժամանցային ռեկվիզիտ, խնդիրը ոչ թե դինոզավրերի մեջ է, այլ մեր վերաբերմունքի՝ սեփական արժեքների նկատմամբ։ Լավ, ո՞րն էր այս վայ-միջոցառման գլխավոր ասելիքը, որ մենք, որպես ազգ՝ հին ու վերացող տեսա՞կ ենք, թե՞ մեր ազգային արժեքներն այնքան հին են, որ դինոզավրերին ավելի են սազական։ Եվ ամենացավալին այն է, որ Ազատության հրապարակում գտնվեց լոկ մի տարեց կին, որն ամոթանք տվեց կազմակերպիչներին ու մասնակիցներին։ Իսկ մնացածին երեւի թվում էր, թե կա՛մ ճնշումներն է բարձրացել, կա՛մ հալուցինացիաների մեջ են։ Անտարբեր էին, ինչպես ամեն ինչում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ