Դպրոցը պետք է որոշվի բնակության վայրով. Նոր կարգավորում Ավինյանի կողմից Երեւանը խեղդվում է բետոնի մեջ, բայց մեղավորը մարզերի ժողովուրդն է․ քաղաքապետի նոր բացահայտումը ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ Ղրիմի կամուրջը դիմացավ ուկրաինական զանգվածային հարձակմանը. Ռուսական աղբյուրներ Ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին։ Տատիկը և կինը ձևավորել են Մակրոնի մանկական բնավորությունը. Լրագրող Պեկինը հաստատել է, որ Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Եվրոպան պետք է վերականգնի Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսությունը՝ պատերազմից խուսափելու համար. Financial Time Նոյեմբերի 16. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Քաջություն պետք է ունենալ կանգ առնել և ռեստարտի ենթարկել հայ-ռուսական հարաբերությունների ողջ փաթեթը. Արցախցի նախկին պատգամավոր

Հանդիպում

Օկուպացված Արցախի նախկին պատգամավոր Մարսել Պետրոսյանը վստահ է, որ ՀՀ-ի միակ փրկությունը Ռուսաստանի հետ օր առաջ հարաբերությունների կարգավորումն է.

- Բոլոր նրանք, ովքեր սին հույսեր են փայփայում, որ ուկրաինական պատերազմում ՌԴ-ն պարտություն է կրելու, իսկ մեր իշխանությունների ջանքերը՝ ազատվել ռուսական անվտանգության անձրևանոցից, մեկ այլ անձրևանոցի տակ պատսպարվելու համար, պսակվելու են հաջողությամբ, շարունակում են մնալ վտանգավոր պատրանքների մեջ։ Քաջություն պետք է ունենալ կանգ առնել և ռեստարտի ենթարկել հայ-ռուսական հարաբերությունների ողջ փաթեթը, ինչի արդյունքում միայն կարող ենք ունենալ հուսալի անվտանգություն, համակողմանի  զարգացման կայուն և անվիճելի հնարավորություններ։ Թե չէ՝ մի օր հայտարարում ենք թոշակների բարձրացման մասին, մի քանի շաբաթ հետո այն կասեցնում, իսկ մի քանի օր հետ այն ներկայացնում նոր խմբագրությամբ կամ ի լուր աշխարհի հայտարարում, որ ձեռք ենք բերել ականազերծման հուսալի տեխնիկա, իսկ թե ե՞րբ կամ որտե՞ղ ենք այն կիրառելու, դեռ չենք որոշել, քանի որ Հայաստանում ականապատված տարածքներ չկան․․․ Գուցե խնդրենք առաջին նախագահին ևս մեկ հոդված հրապարակել լրջանալու պահի մասին։

Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական հակամարտության ավարտին, ապա այն տեղի կունենա բացառապես առանց միջնորդների պարագայում։ Մերցը որոշել է Ուկրաինայի բանակցությունները վերածել կոլխոզի ժողովի։ Թուրքերն այդ առիթով ասում են՝ չօխլուխ-փօխլուխ։ Իմաստը սա է՝ որքան շատ մարդ, այնքան շատ քաք։ Չլինի թե բանակցությունների ելքն ուզում են որոշել քվեարկությամբ։ Պատերազմը կշարունակվի այնքան, քանի դեռ Մոսկվան և Կիևը չեն կարողանում պայմանավորվել  առանց միջնորդների բանակցության մասին։

Նախկին պատգամավորը նկատում է.

- Խուրմա-խուրմա կանչելով բերանդ չի քաղցրանա։ Խաղաղություն, հայ հարայ՝ խաղաղություն հայտարարելով խաղաղություն չի հաստատվում։ Իրական Խաղաղությունը հաստատվում է ռազմի դաշտում, ինչպես, ասենք 1992-1994 թվականներին։ Մնացած դեպքերում, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ ճիպոտով ջուր ծեծել։

Հայաստանում չափից  շատ են բարբաջել խաղաղության համաձայնագրի շուրջ, ինչն էլ Իլհամ Ալիևի մոտ այն տպավորությունն է ձևավորել, որ հայերի պռոշը ճաքում է նրա ստորագրության համար։ Թե ի՞նչ արժեք ունի նրա ստորագրությունը, բոլորն են տեղյակ նոյեմբերի 9-ի  խաղաղության համաձայնագրից։ Այնպես որ,  բարաթի արժեք անգամ չունեցող այդ թուղթն ավելի շուտ Ադրբեջանին է պետք։

Ինչու ՀԱՊԿ-ում Հայաստանին զրկեցին ձայնի իրավունքից։ Հենց այնպես, երբեք ոչինչ տեղի չի ունենում։ Թվում է այստեղ արտառոց ոչինչ չկա։ Թվում է նաև, որ դրա հետ ամենևին էլ կապ չունեն որոշ ռուս բարձրաստիճան գործիչների ցգուշացումները, որ Հայաստանը կարող է վերածվել Ուկրաինայի։ Դուք մի պահ փորձեք պատկերացնել, որ ՀԱՊԿ-ն, նկատի ունենալով Հայաստանին սպառնացող արտաքին վտանգները, առանց հաշվի առնելու Հայաստանի կարծիքն ու վերաբերմունքը, րոպեների ընթացքում որոշում է կայացնում զորք մտցնել Հայաստան՝ ի պաշտպանություն նրա անկախության, իսկ ժամերի ընթացքում այն իրականացնում է։ Ահա թե որն է Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու իրական վտանգը։ Ամեն ինչ տեղի կունենա օրենքի սահմաններում։ Մինչ կհասցնենք աչքդ թարթել, վայրէջք կատարած դեսանտայինները վրանները կխփեն հենց հրապարակի  կենտրոնում։ Եվրոպական ոչ մի երկիր չի էլ հասցնի թպրտալ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ