Չինաստանը մտադիր է փոխել աշխարհակարգը և վերացնել ամերիկյան լիդերությունը. Financial Times
ՄիջազգայինՉինաստանը մտադիր է փոխել աշխարհակարգը և վերացնել ամերիկյան լիդերությունը, հայտնում է Financial Times-ը:
Ըստ FT-ի, Պեկինը ձգտում է ձևավորել միջազգային համակարգ, որտեղ Չինաստանը վճռորոշ դեր կխաղա: Շենժենում կայանալիք APEC գագաթնաժողովը նախատեսված է ցուցադրելու Չինաստանի տեսլականը նոր համաշխարհային կարգի վերաբերյալ:
Չինաստանը առաջարկում է պահպանել ՄԱԿ-ը, ԱՀԿ-ն և այլ միջազգային հաստատություններ, բայց վերանայել դրանց գործունեության սկզբունքները: Արևմտյան վերլուծաբանները կարծում են, որ Պեկինը ձգտում է տարածել իր սեփական կենտրոնացված կառավարման մոդելը միջազգային հարաբերությունների վրա:
Գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներում արդեն նկատելի են փոփոխություններ. առաջնորդների միջև ոչ պաշտոնական հանդիպումները չեղարկվել են, ծրագիրը կրճատվել է, իսկ Սի Ցզինպինի հետ բանակցությունները կներառեն առանձին այցելություններ նրա նստավայր: Ակնկալվում է, որ Թրամփը և Պուտինը կմասնակցեն:
Միևնույն ժամանակ, նշում է հրատարակությունը, Չինաստանը ձգտում է գերտերության ազդեցության, բայց չի ձգտում ստանձնել Միացյալ Նահանգների հետ համեմատելի պարտականություններ միջազգային անվտանգության ապահովման և հակամարտությունների լուծման գործում:
FT-ը կարծում է, որ միայն տնտեսական հզորությունը և գլոբալ հարավի երկրների աջակցությունը կարող են բավարար չլինել Չինաստանը նոր համաշխարհային առաջնորդի վերածելու համար:
