Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը Արթուր Վարդանյանի գործը քննած քննչական խմբի ղեկավարը ահազանգում է Ucom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026»  դրոնների ամենամյա մրցարշավը Հարյուրավոր քաղաքացիներ 4-5 տարի մնում են անազատության մեջ՝ չունենալով դատավճիռներ․ Լիլիթ Գալստյան  Երևանում նոյեմբերի 16-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև Հանգիստ նստեք տեղներդ․․․ Դպրոցը պետք է որոշվի բնակության վայրով. Նոր կարգավորում Ավինյանի կողմից Երեւանը խեղդվում է բետոնի մեջ, բայց մեղավորը մարզերի ժողովուրդն է․ քաղաքապետի նոր բացահայտումը ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ Ղրիմի կամուրջը դիմացավ ուկրաինական զանգվածային հարձակմանը. Ռուսական աղբյուրներ

Ucom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026»  դրոնների ամենամյա մրցարշավը

Տնտեսություն

Ucom-ի աջակցությամբ նոյեմբերի 13-ից 15-ը Երևանում երկրորդ անգամ անցկացվել է «Mini Whoop Drone Racing  Armenia 2026 » FPV դրոնների ամենամյա մրցարշավը, որը համախմբել է Հայաստանի և արտերկրի դրոնների սիրողական ու պրոֆեսիոնալ օպերատորներին։ «ԱրմԴրոն համայնք» կրթական, սպորտային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացված մրցարշավի նպատակն էր խրախուսել երիտասարդների հետաքրքրությունը անօդաչու թռչող սարքերի նկատմամբ, նպաստել նրանց գործնական հմտությունների զարգացմանը և հնարավորություն ստեղծել փորձի փոխանակման համար։

Մրցարշավն անցկացվել է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի մարզադահլիճում՝ հատուկ պատրաստված մրցուղում։ Մասնակիցները մրցել են երեք անվանակարգերում՝ պրոֆեսիոնալ, կիսապրոֆեսիոնալ և սկսնակ։ Մրցումները հնարավորություն են տվել մասնակիցներին ցուցադրելու դրոնների կառավարման իրենց հմտությունները, տեխնիկական պատրաստվածությունն ու արագ կողմնորոշվելու կարողությունը։

Ընդհանուր առմամբ մրցարշավին մասնակցեց շուրջ 80 օպերատոր՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից և  Բելառուսից։ 

«Ucom-ի համար կարևոր է աջակցել այնպիսի նախաձեռնությունների, որոնք երիտասարդներին հնարավորություն են տալիս գործնականում ծանոթանալու նոր տեխնոլոգիաներին, զարգացնելու իրենց կարողություններն ու հետաքրքրությունը ինժեներական ոլորտի նկատմամբ։ Անօդաչու թռչող սարքերն այսօր լայն կիրառություն ունեն տարբեր ոլորտներում, և դրանց կառավարման ու կիրառման հմտություններն ավելի ու ավելի պահանջված են դառնում։ Վստահ ենք, որ նման մրցարշավերը նպաստում են Հայաստանում տեխնոլոգիական ներուժի զարգացմանը»,– նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

«Մեզ համար կարևոր է, որ այս մրցարշավը մեկ հարթակում միավորի Հայաստանից և արտերկրից FPV դրոններով զբաղվող մասնակիցներին՝ հնարավորություն տալով մրցակցելու, փորձի փոխանակման և սեփական կարողությունները գնահատելու։ Մրցարշավը ոչ միայն մարզական մրցակցություն է, այլև ռադիոկապի, էլեկտրոնիկայի և տեխնոլոգիական այլ ուղղություններով գործնական գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու և կատարելագործելու հնարավորություն։ Մեր նպատակն է հնարավորինս շատ երեխաների ու պատանիների ներգրավել այս ոլորտում՝ խրախուսելով նրանց շարունակական զարգացումը և նպաստելով Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ապագա մասնագետների ձևավորմանը»,– նշել է «ԱրմԴրոն համայնք» կրթական և սպորտային հասարակական կազմակերպության հիմնադիր Հայկ Կարապետյանը։

Մրցարշավի հաղթողներն են՝ պրոֆեսիոնալների անվանակարգում՝ 1-ին տեղ՝ Վլադիմիր Սակուն, 2-րդ տեղ՝ Վարդան Ավետիսյան, 3-րդ տեղ՝ Սարգիս Թաթոսյան։  Կիսապրոֆեսիոնալների անվանակարգում՝ 1-ին տեղ՝ Արամ Սահակյան, 2-րդ տեղ՝ Հայկ Սարգսյան, 3-րդ տեղ՝ Նարեկ Խաչատրյան։ Սկսնակների անվանակարգում՝ 1-ին տեղ՝ Լևոն Առաքելյան, 2-րդ տեղ՝ Էդուարդ Հայրապետյան, 3-րդ տեղ՝ Ռաֆիկ Ադամյան։  Հաղթողներն ստացան դրամական պարգևներ և արժեքավոր նվերներ։  Ucom-ի հատուկ մրցանակներին արժանացել են Սամվել Միրզոյանը, Վարդուհի Գրիգորյանը և Հայկ Թադևոսյանը։ 

Մրցարշավի ընթացքում մասնակիցները ցուցադրել են առաջին դեմքից դիտման (First Person View) տեխնոլոգիայի կիրառման հնարավորությունները՝ դրոնները կառավարելով դրանց վրա տեղադրված տեսախցիկներից փոխանցվող պատկերի միջոցով։ Հանդիսատեսը հնարավորություն է ունեցել հետևելու մրցումներին հատուկ տեղադրված էկրաններով, իսկ մրցարշավի ընթացքը հեռարձակվել է նաև «ԱրմԴրոն համայնքի» YouTube-ի ալիքով։

«Mini Whoop Drone Racing Armenia 2026» ամենամյա մրցարշավը մասնակիցների համար դարձել է ոչ միայն մրցելու, այլև փորձի փոխանակման, նոր գիտելիքներ ձեռք բերելու և համախոհների հետ կապեր հաստատելու հարթակ։ Նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս երիտասարդներին գործնականում բացահայտելու անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները և զարգացնելու ժամանակակից տեխնոլոգիաների հետ աշխատելու հմտությունները։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ