Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը Արթուր Վարդանյանի գործը քննած քննչական խմբի ղեկավարը ահազանգում է Ucom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026»  դրոնների ամենամյա մրցարշավը Հարյուրավոր քաղաքացիներ 4-5 տարի մնում են անազատության մեջ՝ չունենալով դատավճիռներ․ Լիլիթ Գալստյան  Երևանում նոյեմբերի 16-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև Հանգիստ նստեք տեղներդ․․․ Դպրոցը պետք է որոշվի բնակության վայրով. Նոր կարգավորում Ավինյանի կողմից Երեւանը խեղդվում է բետոնի մեջ, բայց մեղավորը մարզերի ժողովուրդն է․ քաղաքապետի նոր բացահայտումը ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ Ղրիմի կամուրջը դիմացավ ուկրաինական զանգվածային հարձակմանը. Ռուսական աղբյուրներ

Մեդվեդևը Հայաստանը ներառել է ընտրական գործընթացներում արտաքին միջամտության բախվող երկրների ցանկում

«Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ընտրական գործընթացները դարձել են միջազգային առճակատման նոր գլոբալ հարթակ։ Նա այս մասին ասել է «Հանուն ազգերի ազատության» գլոբալ շարժման Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ։

 

Նրա խոսքով, սա խնդիր է, որին բախվում են ոչ միայն Գլոբալ հարավի երկրները, այլև եվրոպական պետությունները։ Որպես օրինակներ՝ Մեդվեդևը նշել է Գերմանիան, Ռումինիան, Բուլղարիան, Մոլդովան, Հայաստանը և Բրազիլիան։

 

«Կուլիսների հետևում կանգնած «տիկնիկավարները» ո՛չ պատրաստ են, ո՛չ էլ ցանկանում են հաշվի առնել ժողովրդի կամքը՝ թե՛ այդ երկրների ներսում, թե՛ դրանց սահմաններից դուրս», – հայտարարել է նա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ