Դպրոցը պետք է որոշվի բնակության վայրով. Նոր կարգավորում Ավինյանի կողմից
ՀասարակությունԴպրոց՝ ոտքով հասանելի հեռավորության վրա․ Երևանի քաղաքապետը կարևորել է կրթական հաստատությունների տարածքային ստանդարտացումը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել է, որ մայրաքաղաքում երթևեկության ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է ներդնել կարգավորում, ըստ որի՝ երեխայի դպրոցը կորոշվի ընտանիքի բնակության վայրով։ Քաղաքապետի խոսքով՝ աշակերտները պետք է հաճախեն իրենց բնակավայրին մոտ գտնվող դպրոցները, որպեսզի կարողանան ոտքով ինքնուրույն դպրոց գնալ, ինչը կկրճատի քաղաքի մի ծայրից մյուսը կատարվող ամենօրյա ավտոմոբիլային տեղաշարժերը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
