Հայտնի է՝ երբ Սպերցյանը կվերադառնա խաղադաշտ
ՍպորտՍաուդյան «Ալ-Ահլիի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է վնասվածքից ապաքինման գործընթացը և արդեն սկսել է ֆիզիկական վարժություններ կատարել մարզասրահում։
«Ար-Ռիյադիա» և «Yalla Shoot» պարբերականների փոխանցմամբ Սպերցյանի վերականգնողական փուլը մոտենում է ավարտին։ Այս ընթացքում կիսապաշտպանն ապաքինման կուրս է անցել Հայաստանի ազգային հավաքականի բժշկական շտաբի անմիջական հսկողությամբ՝ սաուդյան ակումբի հետ նախապես համաձայնեցված անհատական ծրագրով։
Օրերս «Ալ-Ահլիի» մամուլի ծառայությունը նաև լուսանկարներ է հրապարակել մարզասրահից՝ փաստելով, որ ֆուտբոլիստն արդեն անցել է ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ աշխատանքների։
Սպասվում է, որ հավաքականների խաղերով պայմանավորված միջազգային դադարից անմիջապես հետո Սպերցյանը կմիանա «Ալ-Ահլիի» ընդհանուր խմբին։
Արաբական մամուլում որպես հայ կիսապաշտպանի վերադարձի հավանական օր նշվում է նոյեմբերի 20-ին կայանալիք «Ալ-Նասրի» դեմ սկզբունքային հանդիպումը։

