Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան

«Հրապարակ»․ Բուռն քննարկումներ «Ուժեղ Հայաստանում». մասնակցե՞լ ԱԺ աշխատանքներին, թե՞ տեղափոխվել փողոց

Միջազգային

«Հրապարակ» թերթը գրում է. «Արսեն Գեւորգյանի մահվանից եւ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո բուռն քննարկումներ են ծավալել «Ուժեղ Հայաստանում»՝ շարունակե՞լ մասնակցել ԱԺ աշխատանքներին, թե՞ բոյկոտել ու տեղափոխվել փողոց, իսկ խորհրդարան վերադառնալ միայն այն ժամանակ, երբ հնարավոր կլինի այդ մանդատներն օգտագործել իշխանափոխության համար։

Երկար քննարկումներից հետո մեծամասնությունն արտահայտվել է նիստերին մասնակցելու օգտին, ուստի այսօր «ուժեղները» ներկա կլինեն հերթական քառօրյային, թեպետ անցած շաբաթվա արտահերթը բոյկոտել էին։

Նրանք նիստերին կմասնակցեն սեփական օրակարգով՝ ելույթներ ունենալով Արսեն Գեւորգյանի մահվան եւ քաղաքական հետապնդումների մասին։ Կա նաեւ տեսակետ, որ խորհրդարանի աշխատանքները բոյկոտելն «ուժեղներին» կազատի ռիսկից, որ խմբակցությունում գուցե ինչ-որ մարդիկ իշխանական ճնշումներին չդիմանալով՝ կողմ կքվեարկեն ալիեւյան սահմանադրությանը։

Նաեւ այս պատճառով ընդդիմադիր ամենամեծ ֆրակցիայում կարծում են, որ ճիշտ չէ բոյկոտը, պետք է մասնակցել ու վճռական դեմ քվեարկել՝ ցույց տալով, որ այդ խոսակցությունները սին են։

Նրանք կարծում են, որ Սամվել Կարապետյանի մեկամսյա կալանքն էլ այդ նպատակով է՝ նրան պատանդ են պահում, որ ազդեն թիմակիցների վրա։ Եվ 1 ամսով կալանավորելն էլ դրանով է պայմանավորված, քանի որ նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին նոր սահմանադրության նախագիծը կբերեն ԱԺ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ