Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք էս մարդուն պահեք, մենք իր աշխատանքից գոհ ենք, մենք իրեն սիրում․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին Խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, որոնք պարտավոր են ուղեղներն աշխատացնել. Աննա Հակոբյան (տեսանյութ) Հայտնի է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի հոգեհանգստի օրն ու վայրը Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ ԱԺ նիստ՝ ուղիղ Լույս չի լինի Նոյեմբերի 16. Օրվա խոսք «Ջարդ» ու իրական санта-секрет. Ինչ է սպասվում Կառավարությունում Ուկրաինայի հետ սահմանին գտնվող բելառուսական զորքերը բերվել են լիակատար մարտական ​​պատրաստության Էստոնիայի իշխանությունները պատրաստվում են ռուսական օկուպացիայի. Politico

«Ժողովուրդ». Ի՞նչ է հայտնի Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանի հոր մասին

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 26-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորը փախուստի է դիմել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից։ Մամուլի փոխանցմամբ՝ նա Հենրիկ Ենոքյանն է։ Հաջորդ օրը ՆԳՆ-ն հայտնեց, որ ոստիկանները նրան հայտնաբերել և ձերբակալել են Ջրվեժի տներից մեկում։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ Ենոքյանի հայրը նախկինում մեղադրյալ է եղել խարդախության վերաբերյալ քրեական գործով, որը, մեր աղբյուրների պնդմամբ, առնչվել է պետական միջոցների ենթադրյալ հափշտակությանը։ Նույն աղբյուրները նրան կապում են Արտաշատի կղմինդրի արտադրության հետ։

Խոսքը «Մ և Մավռ» ԲԲԸ-ի մասին է, որը շինարարական տեղեկատուում ներկայացված է որպես կղմինդր և աղյուս արտադրող ընկերություն։ Մեկ այլ փաստաթղթից տեղեկանում ենք, որ ընկերությունը իր սպառած գազի համար չի վճարել շուրջ 1,36 մլն դրամ, որի համար «Գազպրոմ Արմենիա»-ն բռնագանձման պաշտոնական պահանջ է ներկայացրել։

Եվ այստեղ իրավապահներին ուղղված հարց առաջանում. եթե հայրը ևս մեղադրյալ է, ընկերությունը պարտքեր ունի, ինչպե՞ս են նրանց նկատմամբ այդքան անուշադիր եղել, որի արդյունքում նա հասցրել է փախչել։

Իսկ ՊԵԿ-ից էլ պարզաբանման կարիք կա՝ վերջին տարիներին ընկերությունում հարկային ստուգում անցկացվե՞լ է, և ի՞նչ արդյունք է արձանագրվել։ Արդյոք նա բարեխղճորեն կատարել է նաև հարկային պարտավորությունները, թե ոչ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ